Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն          Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է       Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.    

04 օգոս 2021 14:00

Որտե՞ղ էին մեր անօդաչուները պատերազմի օրերին...արել ենք այնքան, որքան հնարավոր է եղել ...

Մենք խիստ անհավասար մարտի մեջ ենք եղել թշնամու հետ, Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:

Նա հարց տվեց Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին.

«Երբ որ Ադրբեջանը 2001 թվականին ստեղծում էր ռազմաարդյունաբերությամբ զբաղվող նախարարություն ու սկսում էր անօդաչուների արտադրություն, դուք ի՞նչ եք արել այդ ժամանակ, որ հայկական բանակը նույնպես զարգանա այդ ուղղությամբ»:

Արշակյանն ընդգծեց, թե հարց է առաջանում՝ որտե՞ղ էին մեր անօդաչուները պատերազմի օրերին:

«Դրանցից նրանք, որոնց մշակումները ավելի վաղ էին սկսվել, կիրառվեցին, բայց դրանք ամբողջ ծալավով, մենք գիտենք, որ անգամներ զիջել են թշնամուն», - ասաց նա:

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Սեյրան Օհանյանը պետք է հիշի, որ ութ տարի շարունակ պատասխանատու է եղել հենց այն ժամանակաշրջանում, երբ ադրբեջանական բանակը զինվում էր ամենաժամանակակից սպառազինությամբ:

«Պարոն Օհանյան, երբեք իմ մտքով չեմ անցկացնի, որ ասեմ, միգուցե, դուք դիտավորյալ ինչ-որ բան չեք արել, որ Ադրբեջանը մտնի ինչ-որ բան անի, երբեք դա ես ինձ թույլ չեմ տա ու առաջարկում եմ, որ դուք նույնպես դա ձեզ թույլ չտաք Ազգային ժողովում ասել, որ մենք, միգուցե, դիտավորյալ ինչ-որ դիրք չենք արել. արել ենք այնքան, որքան հնարավոր է եղել ու համոզված եմ, որ ձեր կառավարման ժամանակ դուք էլ եք արել այնքան, որքան հնարավոր է եղել», - ասաց Հակոբ Արշակյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր