Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց    

06 օգոս 2021 16:13

Ադրբեջանցիները 2 ժամ է՝ կրակում են Երասխի ուղղությամբ,անվտանգությունից ելնելով, փորձում են տներում մնալ

Ադրբեջանական կողմն այսօր՝ օգոստոսի 6-ին, ժամը 12-ից կրակում է հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում։

Այս տեղեկությունը հայտնել էր Պաշտպանության նախարարությունից։

Երասխի բնակիչներից մեկը NEWS.am-ին պատմեց, որ կրակահերթից առաջ պայթյունի ձայն է լսվել, այնուհետև հրդեհ է բռնկվել սահմանի մոտ։ Բնակիչները, անվտանգությունից ելնելով, փորձում են տներում մնալ։ Նրանց խոսքով՝ պայթյունից հետո սահմանին անընդհատ կրակոցներ են, ինչը ժամը 14։00-ի դրությամբ էլ շարունակվում է՝ շատ կարճատև դադարներով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր