Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

07 օգոս 2021 11:48

Թուրքիայում հրդեհաշիջման համար օգնություն խնդրող քաղաքացիների դեմ հետաքննություն է սկսվել

Թուրքիայում լայնածավալ անտառային հրդեհների բռնկումից հետո սոցցանցերում տարածված «#HelpTurkey» հեշթագով հրապարակումների դեմ հետաքննություն է սկսվել։

Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը հայտարարել է, որ նշված հրապարակումների հեղինակների նկատմամբ հետաքննություն կիրականացվի։ Դատախազությունը նշել է, որ որոշ անձինք ու խմբեր իրենց իրական կամ կեղծ հաշիվների օգնությամբ փորձում են հանրության մեջ մտահոգություններ ու տագնապ տարածել ու ստորացնել Թուրքիայի Հանրապետությունն ու նրա կառավարությունը։

Թուրք իրավաբան Թուրգութ Քազանի խոսքով՝ հասարակությունը նման քայլի է գնացել այն պատճառով, որ դեռ հրդեհի առաջին օրերին երկրի գյուղանտեսության ու անտառտնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին հայտարարել է, թե հրդեհաշիջման ինքնաթիռներ երկիրը չունի։

Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ օգնություն խնդրելը մարդկային պահանջ է և եթե այրվող անտառները տեսնող քաղաքացիները վերջին ճիգերով օգնություն են խնդրում, դա միանգամայն բնական պահվածք է։ Մինչդեռ իշխանությունները անտարբեր են մնում այդ կոչերի նկատմամբ։

Քոզանը ընդգծել է, որ օգնության ճիչն ուղղակի չի կարող հանցանք համարվել։ «Այս իրավիճաը հանցավոր համարելն ուղղակի տրագիկոմեդիա է։ Եթե իսկապես իրավական պետություն ունենայինք, ինչպիսին նախատեսվում է Թուրքիայի Հանրապետության սահմանադրությամբ, նման խնդիր չէր ծագի։ Սա հանցանք համարող պետությունը ուղղակի ցեղապետություն է։ Նման հետաքննությունները պետք է պատմության մեջ գրվեն ու որպես սխալի օրինակ ցուցադրվեն ու սովորեցվեն»։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր