Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մայիսի 3-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են       Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան». «Ժողովուրդ»    

09 օգոս 2021 15:23

Որտե՞ղ են գերմանական կռունկները, որոնք Գյումրիում հայտնվելու փոխարեն Ձեր օրոք հայտնվել են արտերկրում՝ ըստ մամուլի

«Հարցս ավելի շատ վերաբերում է թեկնածուի կենսագրականին և դրա հետ կապված մամուլում շրջանառվող մի շարք նորություններին։ Այն չի վերաբերում անվտանգության հարցերին, բայց կարծում եմ հանրությանը և դահլիճում նստածներին հետաքրքիր կլինի ստանալ մամուլում տեղ գտած որոշ փաստերի պարզաբանումներ։ Ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների, այն ժամանակ երբ դուք ստանձնել էիք աղետի գոտու վերականգնման պատասխանատվությունը երկու խնդիր կար։ Առաջինը վերաբերում էր վերամբարձ կռունկների հետագա ճակատագրին։ Խնդրում եմ պարզաբանել, ձեր այդ աշխատանքն ավարտելուց հետո որտեղ ե՞ն գտնվել այդ տեխնիկան»,- այսօր ԱԺ-ում Անվտանգության  և Պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Անդրանիկ Քոչարյանին նման հարցադրում ուղղեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Ի պատասխան Քոչարյանն ասաց, թե կարծում է, որ եթե նախկին իշխանությունները նման տեղեկություններ ունենային իրեն «քարը քարին» չէին թողի։ «Ինչի են թողել, որ ես հանգիստ ապրեմ։ Հիմա հաղորդագրում եք անում, իրավապահները թող նայեն»,- ասաց Քոչարյանը։ Վերջինս ասաց, որ աղետի գոտում ինքը զբաղվել է ոչ միայն շինարական, այլև՝ անվտանգային գործունեությամբ։ ՔՊ-ական պատգամավորն ասաց, թե և Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ունեցել են հնարավորություն այդ ամենը ստուգելու։
 
Արձագանքելով էլ Հայկ Մամիջանյանն ասաց, թե հարցադրումը շատ ուղիղ էր և կրկնեց, թե արդյո՞ք այդ տեխնիկան ու ամրանները հայտնվել են Գյումրիում և ունեք արդյո՞ք կա տեղեկություն, դրանք գտնվել են թե ՀՀ-ի սահմաններում, թե դուրս են բերվել։ Քոչարյանը կրկին կրկնեց, թե եթե տեխնիկա է դուրս բերվել, ապա նախկինները հնարավորություն են ունեցել ստուգելու։
«Թե ինչ է դուրս բերվել, իսկ ինչ՝ ոչ, բոլոր իշխանություններն իմ պաշտոնավարումից հետո ունեցել են հնարավորություն, որ եթե դրանք տարվել են, հայտնաբերեն։ Տասնյակ տարիներ իշխանությունն այդ հնարավորությունն ունեցել է և չի կարողացել որևէ կերպ արձագանքել այդ փաստերին։ Դրանք չեն եղել, սուտ են»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր