Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

10 օգոս 2021 13:40

Թուրքիայի հրդեհների մասին լուրեր տարածելու համար քրգործեր են հարուցել.օգտատերերը մեղադրվում են նախագահին վիրավորելու և թուրքական պետության անզորությունը ցուցադրելու մեջ

Թուրքիայի հարավային և արևմտյան շրջաններում մոլեգնող լեռնային հրդեհների վերաբերյալ սոցցանցերում հաղորդագրություններ տարածելու համար դատական հայցեր են հարուցվել 66 մարդու նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է Turkish Minute–ը։
Անթալիայի ոստիկանությունը հայտարարել է, որ 66 անձի նկատմամբ հետաքննությունը սկսվել է «առցանց պարեկության» հիման վրա, որը ոստիկանության հատուկ ստորաբաժանումն իրականացրել է Անթալիայի գլխավոր դատախազության հետ համագործակցությամբ կիբեռհանցագործությունների բացահայտման նպատակով։

Կիբեռհանցագործությունների բաժինն ուսումնասիրել է սոցցանցային 1 742 էջ ու 1 347 կայք և խորհուրդ տվել հետաքննություն սկսել 66 անձանց նկատմամբ։ Այդ մարդիկ մեղադրվում են հասարակության մեջ ատելություն ու թշնամանք սերմանելու, թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությանը, ինչպես նաև նախագահին ու պետական մարմիններին վիրավորելու համար։ Հայց է ներկայացվել նաև 17 լրատվական կայք արգելափակելու համար։

Հոդվածում նշվում է, որ նախորդ շաբաթ թուրք դատախազները հետաքննություն են սկսել նաև սոցցանցերի այն օգտատերերի նկատմամբ, որոնք Twitter–ում միացել են միջազգային օգնությանը դիմելու արշավին։

Պարբերականի փոխանցմամբ` դատախազության հայտարարությունում նշվում է, որ օգտատերերը մեղադրվում են նախագահին վիրավորանք հասցնելու և թուրքական պետության անզորությունը ցուցադրելու մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր