«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

12 օգոս 2021 11:49

Ռուսներին խոզեր անվանած ադրբեջանցի դիվանագետին զգուշացրել են հետեւանքների մասին

Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը դատապարտել է ռուսներին վիրավորած ադրբեջանցի նախկին դիվանագետի խոսքերը` զգուշացնելով հետեւանքների մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ադրբեջանի նախկին դեսպանը տեսախցիկի առջեւ ռուսներին խոզեր է անվանել: Դիվանագետը, չնայած` նախկին, հիանալի զգում է, թե ինչ է կարելի եւ ինչը` ոչ: Ո՛չ նա է վախենում հետեւանքներից, ո՛չ նրանք, ովքեր ազգային հանրապետություններում, որոնք Ռուսաստանի բարի կամքով դարձել են երիտասարդ, բայց ոչ անկախ պետություններ, այսօր վիրավորում են Ռուսաստանին եւ ռուսներին»,- գրել է պատգամավորը Telegram ալիքում:

Նա նշել է, որ պատգամավորը կամ պետք է ներողություն խնդրի, կամ սպասի հետեւանքների:
Ավելի վաղ տղամարդը, ով ներկայացել էր որպես Բելառուսում, Մոլդովայում եւ Պակիստանում Ադրբեջանի նախկին դեսպան Իսֆանդիար Վագաբզադե, վիրավորել էր Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկուն եւ «ռուս ազգին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր