Սա ուղղակի սպառնալիք է ՀՀ-ի համար.Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, վրան գրված՝ «сделано в России», և այդ ռումբերի պայթեցման վահանակը ռուսների ձեռքում է          Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. որոնք են դրանք       Իսրայելական ԱԹՍ-ները, որոնք ոչնչացվել են իրանական ՀՕՊ համակարգերից, արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքի՞ց    

12 օգոս 2021 13:42

ԱՄՆ-ում գրանցել են առեղծվածային մերձարեւադարձային վարակի դեպքեր

ԱՄՆ-ում գրանցվել է մելիոիդոզով՝ մահացու վտանգավոր հիվանդությամբ վարակման 4 դեպք, վարակն առաջ է գալիս Burkholderia pseudomallei մանրէից։ Հարուցիչը հանդիպում է միայն մերձարեւադարձային երկրներում, սակայն վարակված հիվանդներից ոչ ոք այդ երկրներում չի եղել։


ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները (CDC) տեղեկացրել են, որ մելիոիդոզի դեպքերը հայտնաբերվել են չորս մարդու մոտ, այդ թվում՝ մեկ երեխայի, Ջորջիա, Քանզաս, Տեխաս եւ Մինեսոթա նահանգներում, մարտից հուլիս ընթացքում։ Երկու մարդ մահացել է, եւս երկուսը հայտնվել է հիվանդանոցում ծանր ախտանշաններով։ Քառամյա աղջիկը Ջորջիայից, մասնավորապես, հիվանդացել է մայիսին եւ հոսպիտալացվել, նրան թոքերի արհեստական շնչառություն են միացրել։ Բժիշկները նրա մոտ ուղեղի ախտահարում են ախտորոշել։


Բոլոր պացիենտները միմյանց չեն ճանաչում եւ երբեք չեն շփվել իրար հետ, սակայն գենետիկ թեստավորումը ցույց տվեց, որ բակտերիալ շտամները բոլոր չորս տուժածների մոտ շատ նման են։


Դա կարող է նշանակել, որ նրանք վարակի ընդհանուր աղբյուր են ունեցել. գուցե նրանք բոլորը վարակվել են ներմուծվող մթերքներից, ըմպելիքներից կամ լվացամիջոցներից։ Մասնագետներն արդեն թեստավորել են պացիենտների տների մթերքների, հողի եւ ջրի ավելի քան հարյուր նմուշներ, բայց առայժմ ոչինչ գտնել չեն կարողացել։ Քանի որ Burkholderia pseudomallei-ով վարակվելուց հետո ինկուբացիոն շրջանը տեւում է մի քանի շաբաթ, դա զգալիորեն դժվարացնում է վարակի աղբյուրի որոնումը։


Նշենք, որ մելիոիդոզը բնութագրվում է տենդի, թոքաբորբի եւ աբսցեսների առաջացմամբ։ Հիվանդության ընթացքի ծանրությունը կարող է ընթանալ թեթեւ ձեւից մինչեւ գեներելացված վարակ սեպսիսով եւ մահացու ելքով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր