Որևէ վատ բան չկա լավ վարձատրության մեջ ,պարգևավճարները եղել են, կան և կլինեն

«Ե՞րբ եք դադարեցնելու ինքնապարգևատրումների այս մեխանիզմը, և ե՞րբ են մեր կենսաթոշակառուների թոշակները դառնալու արժանապատիվ»,– ասաց Մանուկյանը` հարցն ուղղելով ՔՊ–ի կողմից ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Հերիքնազ Տիգրանյանին։
Թեկնածուն նշեց, որ թոշակների նման բարձրացման չափը դեռ շատ հեռու է ոչ միայն իշխանական թիմի առջև դրված գերնպատակից, այլև բավարար ու արժանապատիվ գոյություն ապահովելու չափից։ Տիգրանյանը նաև հայտնեց, որ իշխանության ծրագրով մինչև 2025թ.-ը թոշակները պետք է ավելանան շուրջ 40 000 դրամի չափով։
Ինչ վերաբերում է պարգևավճարներին, Տիգրանյանը շեշտեց, որ 2020թ–ի փետրվարից ի վեր պատգամավորները որևէ պարգևավճար չեն ստացել։ Իսկ գործադիր իշխանությունում, ըստ նրա` պարգևատրումները «եղել են, կան և կլինեն»։
«Որևէ վատ բան չկա լավ վարձատրության մեջ։ Եթե մարդը բարեխիղճ է և կատարել է աշխատանքները, նրա կատարողականի գնահատման արդյունքում տրվում է պարգևատրում»,– ասաց նա։