«Հայֆիլմ»-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է 6 տրանսպորտային միջոց          Այս կենդանակերպի նշանները կհայտնվեն ֆինանսական հաջողության և մեծ փոփոխությունների հոսքի մեջ       ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց, նա տնային կալանքի տակ է    

12 օգոս 2021 15:23

Տեսանյութ.Թոշակները բարձրացել են 3 հազար դրամով, իսկ ձեր թիմը պարգեւատրվել 120 մլն դոլարով. ընդդիմադիրը՝ ՔՊ–ին

Ձեր իշխանության տարիներին թոշակները բարձրացել են 3 հազար դրամով, իսկ ձեր թիմը պարգեւատրվել 120 մլն դոլարով. ե՞րբ եք դադարեցնելու ինքնապարգեւատրումների այս մեխանիզմը, երբ են կենսաթոշակառուների թոշակները դառնալու արժանապատիվ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, ԱԺ-ում ՔՊ–ի կողմից ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Հերիքնազ Տիգրանյանին հարց ուղղեց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։


Հերիքնազ Տիգրանյանն ասաց, որ թոշակների չափը դեռ հեռու է բավարար եւ արժանապատիվ գոյություն ապահովելուց։


«Մեր առաջիկա պլաններում մինչեւ 2025 թվականը ունենք նախանշած, որ թոշակների, նպաստների նվազագույն չափերը պետք է բարձրանան մոտավորապես 40 հազար չափ»,- պատասխանեց Հերիքնազ Տիգրանյանը։


Անդրադառնալով պարգեւատրումների վերաբերյալ հարցին՝ ՔՊ պատգամավորն ասաց. «Ցանկացած աշխատողի աշխատավարձ բաղկացած է նրա հիմնական աշխատավարձից, հավելումներից, հավելավճարներից, նաեւ լավ աշխատանքի դիմաց պարգեւատրումներից, երբեմն նաեւ գործատուները հանում են բոնուսներ։ Պարգեւատրումը հիմնական աշխատավարձ չէ, բայց դրանք տրվում են լավ աշխատանքի դիմաց։ Այդ գումարները պատգամավորները շուրջ մեկ տարի չեն ստացել»։


Նա նշեց, որ գործադիր մարմնում պարգեւատրումներ կան, եղել են եւ կլինեն որպես հանրային ծառայողներին խրախուսելու միջոց. «Որեւէ վատ բան չկա լավ վարձատրության մեջ»։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր