Տեսանյութ.Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի Ամանորի ուղերձը          Տեսանյութ.Նոր տարին դիմավորում ենք տագնապներով և անորոշություններով լեցուն պայմաններում, ճակատագրական օրեր է ապրում Հայաստանը       Թող բարիքների Արարիչ Աստված միշտ զորավիգ մնա և Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահի Հայաստանն ու հայ ժողովրդին    

12 օգոս 2021 14:28

Ոչ մի կոպեկ չեմ վերցնի.Չինացի 14-ամյա օլիմպիական չեմպիոնուհու ընտանիքը հրաժարվել է 3 միլիարդ ռուբլի մրցանակից

Տոկիոյի օլիմպիական խաղերում 10մ ջրացատկի 14-ամյա չինացի չեմպիոնուհի Ցյուան Հունչանի ընտանիքը հրաժարվել է 30 միլիոն ֆունտ ստերլինգից (ավելի քան 3 միլիարդ ռուբլի): Այս մասին հաղորդում է Mirror- ը:


Բացի գումարից, 14-ամյա մարզուհու ընտանիքին առաջարկվել է անշարժ գույք, զվարճանքի այգիներ մուտքի ցմահ տոմսեր, սննդի պաշարներ և այլ նվերներ:


Մրցույթից հետո Հունչանը հայտարարել էր, որ իր նպատակն է գումար վաստակել չորս տարի առաջ վթարի ենթարկված մորը օգնելու համար, ինչից հետո ստացվել են առաջարկները։


Աղջկա հայրը հայտարարել է, որ ինքը մերժել է բոլոր առաջարկները: Նա նաև խնդրել է դստեր երկրպագուներին դադարեցնել այցերն իրենց հայրենի գյուղ, քանի որ բազմությունը կաթվածահար է արել գյուղի առօրյան։


«Շնորհակալ եմ բոլորին առաջարկների համար, բայց ոչ մի կոպեկ չեմ վերցնի», – ասել է հայրը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր