Մոսկվայում տարեց եղբորն ու քրոջը փակել են տանը և այրել ,կնոջը չեն կարողացել փրկել
![](https://168.am/wp-content/uploads/2012/08/pozhary1.jpg)
«2021 թվականի օգոստոսի 11-ի ուշ երեկոյան անհայտ անձինք Նոր Մոսկվայի տարածքում գտնվող այգեգործական ոչ առևտրային ընկերակցության տարածքում տարեց եղբորն ու քրոջը (1944 և 1946 թվականների ծնված) փակել են տանը և այրել այն։ Հրդեհի հետևանքով կինը մահացել է, եղբայրը կարողացել է դուրս գալ։ Նա տեղափոխվել է հիվանդանոց», - ասել է Իվանովան։
Այժմ պարզվում է հանցագործությունն իրագործած անձանց գտնվելու վայրը։ Իվանովան հավելել է, որ քրեական գործ է հարուցվել մի խումբ անձանց կողմից առանձնակի դաժանությամբ կատարված սպանություն և մի խումբ անձանց կողմից երկու և ավելի անձանց առանձնակի դաժանությամբ սպանության փորձ կատարելու հոդվածներով։