Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

13 օգոս 2021 11:16

Սև ծովում նավթի արտահոսքը անհանգստացրել է գիտնականներին

Ռուսաստանցի գիտնականներն ահազանգել են Սև ծովում հսկայական նավթային հետքի կապակցությամբ։ Ինչպես գրում է «Ամերիկայի ձայնը» համաձայն Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) գնահատականների՝ Նովոռոսիյսկում արտահոսքի ծավալը կազմել է առնվազն 100 տոննա:


Երբ պարզվել է, որ ծավալը շատ ավելի մեծ է, քան սկզբում հաղորդվում էր, քննիչները սկսել են հետաքննել իրավիճակը, իսկ Գլխավոր դատախազությունն ասել է, որ պաշտոնյաները ուսումնասիրում են առողջարանային Անապա և Նովոռոսիյսկ քաղաքների միջև ընկած ափը:


Այս տարածքում են գտնվում երկրի լավագույն լողափերը, որոնք հայտնի են ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում:


Արտահոսքը տեղի է ունեցել նավահանգստային քաղաքի մերձակայքում գտնվող ծովային տերմինալում անցած շաբաթվա վերջում՝ հունական դրոշով Minerva Symphony նավթափոխադրող տանկերը բեռնելիս:


Կասպյան գազատարի կոնսորցիումը, որը շահագործում է տերմինալը, երկուշաբթի օրը հայտարարել է, որ արտահոսքը կանխվել է:


Այնուամենայնիվ, WWF-ի և ռուսաստանցի գիտնականների կարծիքով ՝ նավթի արտահոսքը լուրջ խնդիր է ստեղծում, քան նախկինում հայտարարված էր, և կարող է վնասել շրջակա միջավայրը:


Բնապահպանական կազմակերպությունը հայտարարել է, որ անցկացրել է իր սեփական ուսումնասիրությունը և պարզել, որ կիրակի օրվա դրությամբ նավթային արտահոսքի ծավալը ծածկում էր 94 քառակուսի կիլոմետր տարածք:


Ըստ WWF-ի հաշվարկների՝ Սև ծով է թափվել առնվազն 100 տոնա կամ ավելի նավթ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր