Պարզվել է, որ Նովոռոսիյսկի մոտ նավթի արտահոսքը 400 հազար անգամ ավելի մեծ է, քան նախկինում հաղորդվում էր
![](https://www.shantnews.am/wp-content/uploads/2021/08/Untitled-49-1536x864.png)
«Օգոստոսի 8-ին նավթի արտահոսքը եղել է ափից մինչև բաց ծով՝ 19 կիլոմետր հեռավորության վրա»,- ասված է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի կայքի հրապարակման մեջ:
Միջադեպը տեղի է ունեցել Նովոռոսիյսկի մերձակայքում օգոստոսի 7-ին, հունական Minerva Symphony նավթատար տանկերից արտահոսքից: Գործընթացի պատասխանատու Կասպյան գազատարի կոնսորցիումից ասել են, որ մոտավորապես 12 խորանարդ մետր է լցվել ջրի մեջ, իսկ արտահոսքի տարածքը 200 քմ է:
Սակայն հաջորդ օրը Sentinel-1 արբանյակը լուսանկար է արել, որի վերլուծության համաձայն պարզվել է, որ բծի տարածքը 80 քառակուսի կիլոմետր է:
Գիտնականները հայտնել են, որ շարունակում են վերլուծել արբանյակային և օդերևութաբանական տվյալները: