Տեխնիկական վարչապետեր Հայաստանում շատ շատերն են եղել

«Մեր երկրի տնտեսությունը կոլապսի ենթարկվելու ճանապարհին
է: ՀՀ-ում շատ բարդ իրավիճակ է ստեղծված՝ նախորդ
կառավարության հրաժարականի մասով որևէ կերպ չպատճառաբանվեց, թե ինչո՞ւ հրաժարական տվեց
Հովիկ Աբրահամյանի կառավարությունը: Արդյո՞ք ինքը տվեց հրաժարական, թե՞ իրեն ասացին:
Ես պաշտոնական ոչինչ չեմ լսել: ՀՀ վարչապետի պաշտոնն ըստ սահմանադրության շատ լուրջ պաշտոն է և հենց այնպես մարդ հրաժարական
տա ու գնա անընդունելի է, պետք է հասկանալ պատճառները: Ինչ վերաբերվում է նոր կառավարությանը և վարչապետին, ապա պետք է գնահատական
տալ այն ժամանակ, երբ կառավարության ծրագիրը կներկայացվի Ազգային Ժողով: Բայց մի շատ կարևոր հարց կա. ցանկացած
կառավարություն հաջողության կհասնի միայն այն դեպքում, երբ վարչապետն ազատ է սահմանադրությամբ
իրեն վերապահված լիազորությունները իրականացնելիս, իսկ Հայաստանում նման բան չկա: Խոսել
այս վարչապետը կամ կառավարությունը լավը կլինի, թե՞ վատը, արդեն մղվում է երկրորդ պլան:
Եթե վարչապետին պետք է ասեն ինչ անի՝ այդ դեպքում վարչապետի փոփոխություն չի կարող լինել: Տեխնիկական
վարչապետեր Հայաստանում շատ շատերն են եղել: Խոսքը գնում է քաղաքական իշխանության մասին,
այն մինչև այսօր վատ է եղել»,-ասաց պատգամավորը: