Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

14 օգոս 2021 12:10

Ինչ խմբագրում է կատարվել եռակողմ հայտարարության մեջ՝ հօգուտ հայկական կողմի

168.am-ը գրել է, որ 2020-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետում ոչ հօգուտ հայերի կամ Ադրբեջանի օգտին հնարավոր զարգացումներ ենթադրող սրբագրում է կատարվել: Սակայն չենք կարող անտեսել նաև այն խմբագրումը, որը հայկական կողմի օգտին է կատարվել նույն կետում:


Մասնավորապես, հայտարարության նախնական տարբերակի 6-րդ կետում նշված է եղել.


Կողմերի համաձայնությամբ, Ստեփանակերտի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար:
Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար:


По согласованию Сторон в ближайшие три года будет определен план строительства нового маршрута движения по Лачинскому коридору, обеспечивающий связь между Нагорным Карабахом и Арменией, с последующей передислокацией российского миротворческого контингента для охраны этого маршрута.


Հիշեցնենք, որ Ալիևի հրամանով փոփոխվել է Ադրբեջանի վարչատարածքային բաժանումը, որի շրջանակում ստեղծվել է նաև  «Ղարաբաղի» տնտեսական գոտի, որի մեջ ներառվել էր նաև Ստեփանակերտ քաղաքը, ուստի վերը նշված փոփոխությունը մանրուք չէ:


Նշենք, որ ևս մեկ ավելացում է արվել 6-րդ կետի խմբագրված տարբերակում: Մասնավորապես, նախնական տարբերակում, երբ սահմանվել է, որ «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ) ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը», նշված չի եղել, որ այն մնալու է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո: 


Այս մասը հետո է ավելացվել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր