Շուշիի Կերպարվեստի թանգարանի Քանդակների պուրակի քանդակները տեղահանվել են,տարածքն ամբողջությամբ մաքրվել է

Կազմակերպությունը հարցադրումներ է ուղղում ադրբեջանական իշխանությանը. արդյոք քանդակների հեղինակները ներգրավված են եղե՞լ դրանց տեղահանման ժամանակ: Արդյոք քանդակների տեղափոխումը համահո՞ւնչ է Չեփման Թեյլորի նոր գլխավոր հատակագծին: Եվ ի վերջո ադրբեջանական իշխանությունները պետք է բացահայտեն առգրավված քանդակների գտնվելու վայրը և տեղեկացնեն, թե դրանք ինչպես են հասանելի լինելու հանրությանը:
Նշենք, որ Քանդակների պուրակում տեղ են գտել հայ և օտարազգի հեղինակավոր քանդակագործների աշխատանքները, որոնք ստեղծել են Շուշիի Քանդակի միջազգային սիմպոզիումների ժամանակ: Քանդակի առաջին սիմպոզիումը կազմակերպվել է դեռևս 2011 թվականին՝ նվիրված Հակոբ Գյուրջյանի ծննդյան 130-ամյակին: Սիմպոզիումի նախագահն էր Ֆլորենցիա քաղաքում բնակվող քանդակագործ Վիգեն Ավետիսը: Արցախյան քանդակի առաջին միջազգային սիմպոզիումին մասնակցել են Ֆլորենցիայի եւ Հռոմի գեղարվեստի ակադեմիան ներկայացնող մեկուկես տասնյակ իտալացի քանդակագործ:





