Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

16 օգոս 2021 15:19

Տեսանյութ. Զախարովան ցնցող է համարում համացանցում տարածված կադրերը, որոնցում, ենթադրաբար, երկու աֆղաններ ընկել են Քաբուլից հեռացող օդանավից

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ցնցող է համարում համացանցում տարածված կադրերը, որոնցում, ենթադրաբար, երկու աֆղաններ ընկել են Քաբուլից հեռացող օդանավից:

Խոսքը մի տեսանյութի մասին է, որն օգոստոսի 16-ին հրապարակել է «Ասվակա» գործակալությունը: Կադրերում երևում է, թե ինչպես է երկու մարդ ընկնում օդանավից: Միևնույն ժամանակ, մեկ այլ տեսանյութում կարելի է տեսնել, թե ինչպես են ընկածները փորձում թռիչքից առաջ կապել իրենց օդանավին: Աֆղանական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն՝ դա ամերիկյան տրանսպորտային ինքնաթիռ է, որը ավելի վաղ օդ է բարձրացել Քաբուլից:

Զախարովան պարզաբանել է, որ աշխատանքի առանձնահատկությունների պատճառով ստիպված է լինում պարբերաբար դիտել և կարդալ նորություններ, որոնցից «անպատրաստ մարդու արյունը սառչում է երակներում»:

«Փառք Աստծո, ինձ չհաջողվեց լիովին «պատրաստված» մարդ դառնալ, թեպետ շատ բաների արդեն հարմարվել եմ: Բայց Asvaka News Agency-ի այս տեսանյութը ցնցող է: Ես իսկապես հույս ունեի, որ դա կեղծ է, բայց այն հրապարակվել է բազմաթիվ լրատվամիջոցների կողմից: Աֆղանստանցիները, որոնք բռնել էին ամերիկյան ինքնաթիռի շասիից՝ թռչելու հույսով, ընկնում են գետնին: Նույն տեղում, որտեղ ընկել են խաղաղ աֆղանների դիակները, որոնք երեկ մահացել են այդ ինքնաթիռներում տեղ ունենալու համար հրմշտոցի հետևանքով»,- գրել է Զախարովան Telegram-ում:
Տեսանյութն այստեղ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր