Սպասվում են թույլ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով          Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշանների համար դեկտեմբերի 14-ին       Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի    

20 օգոս 2021 11:39

Երևանում 34-ամյա տղամարդը նռնակներով մտել է ընկերության գրասենյակ ու հանդիպում պահանջել

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamsyan.com-ը։ Ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի նռնակներով մտել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 9/16 հասցեում գտնվող տարածքն ու պահանջել է տնօրինությանը, հակառակ դեպքում՝ սպառնացել է նռնակները պայթեցնել։
Դեպքի վայր ժամանած իրավապահները քաղաքացու հետ բանակցություններ են վարել, ինչի արդյունքում տղամարդը, ով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ 34-ամյա Ս. Հ․-ն է, որոշ ժամանակ անց ինքնակամ ներկայացել է ոստիկաններին, որտեղից էլ նրան տեղափոխել են ոստիկանության Մալաթիայի բաժին։ 

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր