Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

20 օգոս 2021 13:21

Սյունիքում սպանված երեք զինվորների միջադեպի հետքով.ՊՆ-ն փորձում է հասկանալ, թե պաշտոնատար անձանցից ով է անգործություն ցուցաբերել

Պաշտպանության նախարարությունում ծառայողական քննություն է նշանակվել Սյունիքում երեք զինվորների դիերի հայտնաբերման դեպքով։ Կասեցվել են զորամասի պատասխանատու անձանց լիազորությունները մինչեւ քննության ավարտը։ ՊՆ-ն փորձում է հասկանալ, թե պաշտոնատար անձանցից ով է անգործություն ցուցաբերել: Այս մասին գրում է ArmLur.am–ը։

Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հրամաններով պաշտոնանկություններ են տեղի ունեցել։

ArmLur.am-ի հավաստի տեղեկություններով՝ նախարարի հրամանով ազատվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Սիսիանի ռազմական ոստիկանության բաժնի պետ, փոխգնդապետ Արթուր Գրիգորյանը։

ՀՀ ՊՆ նախարարի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել է նաեւ ՀՀ ՊՆ Գորիսի N զորամասի հրամանատար Արայիկ Մինասյանը։

ArmLur.am-ի աղբյուրները հայտնում են, որ ազատումները կապված են երեկ երեք զինծառայողների սպանությունների հետ։

Ինչպես հայտնի է՝ օգոստոսի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանում, հայտնաբերվել են նշված մարտական դիրքում մարտական հերթապահություն իրականացնող, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գոռ Արտակի Սահակյանի, Լեւոն Ռաֆայելի Հարությունյանի եւ Մուրադ Աշոտի Մուրադյանի դիերը՝ հրազենային վնասվածքներով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նույն օրը՝ ժամը 17:40-ի սահմաններում, նշված հանցագործությունը կատարելու՝ ապօրինաբար դիտավորությամբ վերը նշված զինծառայողներին կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է նրանց համածառայակից, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ա. Հ-ն:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր