13:16 - Կորոնավիրուսը մոտեցավ Հայաստանի սահմաններին.պաշտոնական տվյալների վերաբերյալ ունեմ լուրջ վերապահումներ         12:53 - Մակրոնն անհանգստացած է. Իդլիբում տիրող իրավիճակի հետևանքով մեզ սպառնում է նոր միգրացիոն ճգնաժամ      12:32 - ՀՅԴ-ն ու ԼՀԿ-ն պատրաստվում են օգնել «ոչ»-ին տեղամասային հանձնաժողովներում անդամներ նշանակելու հարցում    

24 հուն 2020 15:17

Արման Սարգսյանի հրամաններով Երեւանի եւ մարզերի մի շարք ոստիկանապետեր ազատվել են զբաղեցրած պաշտոններից

Այսօր՝ հունվարի 24-ին, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանի հրամաններով մի շարք կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանությունում, հաղորդում է Shamshyan.com-ը: 
Արման Սարգսյանի հրամանով՝ Ռաֆայել Պողոսյանը ազատվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի պաշտոնից՝ ուղարկվելով ոստիկանության կադրերի ռեզերվ։



ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով՝ Արթուր Շմավոնյանը նշանակվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ։
Արման Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ Իգոր Մեսրոպյանը ազատվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ։
Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ Արթուր Զոհրաբյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ։
Մեկ այլ հրամանով՝ Արմեն Գասպարյանն ազատվել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ։
Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ Հովհաննես Մարտիրոսյանն ազատվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի պաշտոնից և մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ։
ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով՝ Կարեն Բունիաթյանը ազատվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ։
Իսկ Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ Ռուբեն Նավասարդյանը Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ։
Ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել նաև ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Վարդան Վարդանյանը, իսկ նրա փոխարեն Էրեբունու ոստիկանապետ է նշանակվել ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Խորեն Բարխոյանը։
Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ Պավել Օրդյանը ազատվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ։
ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով՝ Անդրանիկ Շահբազյանն ազատվել է ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր