Գազարն ունի եզակի հատկություններ և կարող է գրեթե 30%-ով նվազեցնել քաղցկեղի զարգացման ռիսկը          Վիտամին D-ն կարևոր դեր է խաղում օրգանիզմում, սակայն ավելցուկը ոչ պակաս վտանգավոր է, քան անբավարարությունը       Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի    

21 օգոս 2021 18:00

Տեսանյութ.Ինչպես են կանայք իրենց երեխաներին թալիբներից պաշտպանելու համար փշալարերից այն կողմ նետում ու խնդրում զինվորներին վերցնել նրանց

Թալիբների կողմից գրավված Աֆղանստանը լքել ցանկացողներն օգոստոսի 15-ից գիշերում են Քաբուլի օդանավակայանում, որի տարածքը վերածվել է վրանային ճամբարի։

Երկրից հեռանալու հույսով օդանավակայանում գիշերողների թվում մեծամասնություն են կազմում կանայք, որոնց իրավունքներն ու ազատությունը վտանգված են՝ թալիբների իշխանության գալու պատճառով։

Ավելի վաղ Ալ Ջազիրան հայտնել էր մարդկանց հրմշտոցի ժամանակ մի կնոջ վիրավորման մասին։ Նշենք, որ օգոստոսի 15-ին կրակոցների ժամանակ 12 մարդ զոհվել է, ևս 3 մարդ մահացել է՝ ընկնելով Քաբուլից մեկնող ինքնաթիռից։ Քաբուլի օդանավակայանի հսկողությունն իրականացնում են ամերիկացի զինվորականները, իսկ ԱՄՆ նախագահ Ջոն Բայդենը Սպիտակ տանը ելույթի ժամանակ սպառնացել է «Թալիբանին» արագ և ուժգին պատասխան տալ Քաբուլի օդանավակայանում տարհանմանը խոչընդոտելու ցանկցած փորձին։

Համացանցում տարածվող տեսանյութերից պարզ է դառնում, որ հազարավոր կանայք, տղամարդիկ և երեխաներ շարունակում են մնալ օդանավակայանի տարածքում և օգնություն խնդրել։ Բրիտանացի զինվորականներն էլ Sky News-ին պատմել են, թե ինչպես են որոշ կանայք իրենց երեխաներին թալիբներից պաշտպանելու համար փշալարերից այն կողմ նետում ու խնդրում զինվորներին վերցնել նրանց։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր