Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

23 օգոս 2021 13:28

Արմեն Չարչյանը նորից կկալանավորվի. Հակահարվածներ կլինեն, օրեցօր ավելի ուժգնացնող,ոչ էլ այս իշխանության էշը դադարելու է աքացիներ տա

Պրոֆեսոր Չարչյանի կալանավորումը ևս մի ավելորդ վկայություն է, որ այս իշխանություն կարմիր կովը կաշին չի փոխելու, ոչ էլ այս իշխանության էշը դադարելու է աքացիներ տալ: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով Արմեն Չարչյանի կալանավորմանը:


«Վաղը կառավարությունը Ազգային ժողովը ծրագիր է ներկայացնելու և հերթական անգամ  ջարդված ատամները ցույց տալու թատրոն են ներկայացնում:


Դա ուղղված է ոչ միայն «Հայաստան» դաշինքի դեմ, այլ նաև Հայաստան պետության, այս իշխանության օրոք որպես իրավական պետություն Հայաստանը դադարել է լինելուց, բայց արհեստականորեն լարում են իրավիճակը, կարծում եմ՝ պատասխանը չի ուշանա:


Հակահարվածներ կլինեն, օրեցօր ավելի ուժգնացնող, որոշ ժամանակ հետո ստիպված կլինեն պատգամավորներին վերադարձնել իրենց տեղը, ես համոզված եմ, որ շատ ժամանակ չանցած այս նույն ուղտը կչոքի որոշ իշխանավորների դուռը»,-ասաց Աղվան Վարդանյանը:


Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, բավարարել է դատախազոության բողոքը, ինչի արդյունքում «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը կկալանավորվի։


«Հայաստան» դաշինքն արդեն իսկ հայտարարություն է տարածել՝ նշելով արձագանքը այս ապօրինություններին լինելու է համարժեք:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր