Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը          Երևանի Նար-Դոս փողոցում «Mercedes» մակնիշի ավտոմեքենա է այրվել       Արտակարգ դեպք՝ Երևանում, հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայում գտնվող շենքի բնակարաններից մեկի պատշգամբում    

23 օգոս 2021 15:17

Ուկրաինան պետք է պատրաստվի Ռուսաստանի լայնածավալ հարձակմանը

 
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Վալերի Զալուժնին կոչ է արել պատրաստվել Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների վրա հարձակում իրականացնելու համար։ Այս մասին նա ասել է «Ուկրաինա 30․ Պաշտպանները»՝ կամավորների եւ վետերանների ֆորումի ժամանակ։ Նա նշել է, որ ինքը շատ կուզենար, որպեսզի ուկրաինական բանակը պետությունից ստանար այն ամենը, ինչը նախատեսված է բանակի համար՝ համապատասխան սպառազինություններ, զինտեխնիկա։

Գեներալ Զալուժնին նաեւ ասել է, որ ուկրաինական բանակը պետք է մշտապես կատարելագործի իր տակտիկան, վերագնահատի մարտեր վարելու հնարավորություններն ու ձեռւերը նույնիսկ այնպիսի պայմաններում, որոնք առկա են այսօր, որպեսզի նվազագույնի հասցնի հնարավոր կորուստները եւ որ ամենակարտեւորն է, պատրաստ լինի հարձակողական գործողություններ կատարելու՝ «գրավյալ տարածքների ազատագրման համար»։  Նա նաեւ ասել է, որ Ուկրաինան պետք է պատրաստ լինի Ռուսաստանի մեծածավալ ներխուժմանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր