Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել          Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել       Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին    

24 օգոս 2021 10:14

Զրահամեքենաներով և Ուրալ ավտոմեքենաներով ռուս խաղաղապահները պարեկություն են իրականացրել Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի վրա

Ռուսական խաղաղապահ զորակազմի պարեկային մոբիլ խմբերը զրահատեխնիկայով իրականացրել են Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի երկայնքով առկա իրավիճակի վերահսկման առաջադրանքները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:


Պարեկային խմբերը «ԲՏՌ-82Ա» եւ «ՈՒՌԱԼ» ժամանակակից զրահափոխադրիչներով բազմակիլոմետրանոց երթ են կազմակերպել ընդհանուր օգտագործման ճանապարհներով եւ հողոտ դժվարանցանելի ճանապարհներով` անցնելով հեռավոր շրջաններով ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում:


«Ամեն օր շարժական պարեկային խմբին հանձնարարվում է ընթանալ շփման գծի երկայնքով` ցույց տալու ռուս խաղաղապահ զորախմբի ներկայությունը, ինչպես նաեւ` հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկմումը»,- ասել է ռուս խաղաղապահների ներկայացուցիչ Ալեքսանդր Իսակովը: «Պարեկության ընթացքում խումբն օդային հսկողություն, հարցումներ է իրականացնում տեղի բնակիչների շրջանում` պատասխանատվության ոլորտում իրավիճակի փոփոխությունները բացահայտելու համար»,- պարզաբանել է նա:


Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումներն ամեն օր պարեկային առաջադրանքներ են իրականացնում Մարդակերտի եւ Մարտունու շրջանների երեք երթուղիներով եւ Լաչինի միջանցքով: Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահներն վիճակի շուրջօրյա մոնիտորնգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում: Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխմանն ուղղված ջանքերի համակարգման համար անդադար փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր