Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

24 օգոս 2021 11:57

Այսօր 21-ամյա ժամկետային զինծառայողի հոգեհանգիստը կլինի.նրա դին հոկտեմբերի 12-ից սառնարանում է եղել, սակայն նոր են ծնողներին հանձնել

Այսօր տեղի կունենա 21-ամյա ժամկետային զինծառայող Հովհաննես Գաբրիելյանի հոգեհանգիստը։ ParaTV-ի լրագրող Արման Սուելյմանյանը գրել է, որ պատերազմում զոհված զինծառայողի դին հոկտեմբերի 12-ից եղել է սառնարանում, սակայն ծնողներին ասել են՝ անհետ կորած է, մասունքները չկան, գնացեք՝ ման եկեք։

«Հովհաննեսը  մեկն է նրանցից, ում կառավարությունն առանց հրամանատարության ուղարկել է Ջաբրայիլ։ Հովհաննեսը գերադասեց մնալ այն հողում, որը դուք հանձնեցիք, չնայած ինքը հրետանավոր էր, բայց դուք իրեն ինքնաձիգ տվեցինք ու ասեցիք՝ դու պեխոտ ես։ Հանուն ճշմարտության խոստովանենք, 9 պատրոն կրակել էր»,-ավելի վաղ Հովհաննեսի մասին գրել էր Արման Սուլեյմանյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր