Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը          Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել       Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին    

24 օգոս 2021 16:00

Բժիշկներ են ժամանել Ազգային ժողով

Ազգային ժողովում տեղի է ունենում հարցուպատասխան: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանի ժամանակ տեղի ունեցավ ծեծկռտուք: Պատգամավոր Աննա Մկրտչյանին բռնի ուժով դուրս տարան ԱԺ դահլիճից: Վնասվել է Աննա Մկրտչյանի ոտքը, բժիշկներ են ժամանել ԱԺ:
***
«Ես ասում էի՝ դուք էստեղ ախրաննիկներ եք բերել, առաջին անգամ ՀՀ ԱԺ պատմության մեջ, դահլիճում գտնվում են անվտանգության աշխատակիցներ, որ վարչապետի աթոռը զավթած Նիկոլն իրեն հարմար զգա: Հիմա հարցս հետևյալն է, որ իրենց պողպատյա մանդատները հավաքեն, փորձեն իրենց մեջ ուժ գտնեն, այդ տեղեկատվությունը հայտնեն, որ մեր թշնամի Ադրբեջանի ներքաղաքական իրադրությունը տրաքի»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:


Խոսելով ստացած վնասվածքների մասին՝ Աննա Մկրտչյանն ասաց. «Պարանոցի հատվածում, ձեռքերիս, ոտքերիս վնասվածքներ ունեմ: «Ֆաս» հրահանգը ստանալուց հետո այստեղի բոլոր զինվորական համազգեստով մարդիկ… նրանք որևէ դեպքում իմ և ձեր կամ, առավել ևս, ՀՀ անվտանգությունը պաշտպանելու հետ ոչ մի կապ չունեն, էս մարդիկ Նիկոլի հոգեկան աշխարհը հանգստացնելու համար են: Զենքերը, իրենց ֆորմաները նրա համար են, որպեսզի Նիկոլ Փաշինյանը իրեն զգա լավ, հարմարավետ, հանկարծ լրացուցիչ նոպաների մեջ չընկնի: Այս բազմահազարանոց մարդկանց ներկայությունը միայն դրա համար է»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր