Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

25 օգոս 2021 12:15

Սեպտեմբերի 1֊ից դպրոցներում ուսուցումը կլինի առկա,ուսուցումը կիրականացվի օրումեջ

Դպրոցներում ուսուցումը կիրականացվի օրումեջ, եթե աշակերտների քանակը 20֊ից ավել է։ Սակայն այն դպրոցները, որոնք կապացուցեն, որ իրենք կարողանում են պահպանել հակահամաճարակային պայմանները հավուր֊պատշաճի, դիմում կներկայացնեն նախարարություն, և մեր ստուգումներից հետո կանցնեն ամենօրյա ռեժիմի, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ մասնագետներն ասում են, որ կիսված դասարաններով ուսուցումը հնարավորությում է տալիս ավելի շատ ուշադրություն դարձնել աշակերտներին։

Ինչ վերաբերվում է առաջին դասարանցիներին, ապա նրանք օգոստոսի 31֊ին կգնան դպրոց։ Անդրեասյանի խոսքով՝ այս տարի շուրջ 37 000 առաջին դասարանցի կա։

Փոխնախարարը նշում է նաև, որ դպրոցն է որոշելու՝ 5֊օրյա, թե 6֊օրյա ռեժիմով պետք է աշխատի։
Նա հավելեց նաև, որ առաջիկայում կհրապարակվեն կարգավարումները, թե դպրոցի անձնակազմից ովքեր կարող են չպատվաստվել կամ 14 օրը մեկ թեստ չհանձնել։ Իսկ առհասարակ ուսուցիչների մեծ մասը գիտակցորեն է մոտենում պատվաստմանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր