ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

26 օգոս 2021 11:59

Իշխանությունը կրկին երկիրը տանում է նոր ծուղակի․ Կա՛նգ առեք, Արցախն իրեն լքված է զգում, Սփյուռքը՝ օտարված, Հայաստանը՝ մոլորված

Երաշխիք չկա, որ կառավարության ծրագիրը դառնալու իրականություն է, քանի որ գործող իշխանությունը, որն ինչքան ուժ ունի չի հասկանում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, Ազգային ժողովում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։


«Վախ չունեն միայն նրանք, ովքեր չեն հասկանում, բայց անվախ են մինչեւ առաջին հարվածը։ Այն ինչ այս օրերին կատարվում է Հայաստանում լրագրողների, պատգամավորների, համայնքապետների հետ վախ չունենանալու արդյունք է։ Վախ չունեն, որովհետեւ դեռ երբեք միջազգային ծանր բանաձեւերի, ներպետական ատյանների եւ այլ ծանր գործքների հարվածը չեն ստացել։ Ես երբեք չէի մտածի, որ կրկին կասեմ՝ կանգ առեք։ Ասում եմ, որովհետեւ իշխանությունը կրկին երկիրը տանում է մի նոր ու վտանգավոր ծուղակ։ Գուցե ձեզ վստահություն է տալիս անընդհատ ասելը, որ ժողովուրդը մեզ ընտրել է, մեզ ներել է, մեզ սիում է, բայց դա մեծ ծուղակ է»,- նշեց նա։


Արթուր Վանեցյանի խոսքով՝ նոյեմբերի տասից հետո երկրում չեն եղել խորքային քննարկումներ տեղի ունեցածի ծավալների վերաբերյալ։


«Ասում ենք 44-օրյա պատերազմ, կարծես 45-րդ օրը կյանքը վերականգնվել է։ Մեր երկրում տեղի են ունեցել պատմական, աղետալի փոփոխություններ, եւ եկել են նոր, սուր մարտահրավերներ ու դրանց դիմակայելու համար անհրաժեշտ է հասկանալ կատարվածի մասշտաբները, սառը հաշվարկել առաջիկա ռիսկերը, գրագետ քայլերով գնալ դեպի ջարդված պետականության վերականգնումը։ Մնացածը ժամավաճառություն է, ինչն էլ հենց կազմում է այս ծրագրի մեծ մասը»,- ասաց Արթուր Վանեցյանը։
«Հասկանում եք՝ մենք հիմա այստեղ քննարկում ենք կառավարության ծրագիր, երեկ, առաջին օրն ունենում էինք բանավեճեր, բանը հասնում էր մարտերի, բայց մեր երկրի անվտանգությունը գտնվում է լուրջ սպառնալիքի տակ»,- ասաց  Վանեցյանը՝ նախ ընթերցելով ԱԱԾ  տարածած հաղորդագրությունը Ադրբեջանի կողմից Կապան-Գորիս միջպետական ճանապարհը փակելու վերաբերյալ:


Ա. Վանեցյանի խոսքով, թշնամի երկիրը փակել է միջպետական ճանապարհ ու մինչ այս պահը տեղյակ չեն՝ արդյոք Սյունիքը  կտրված է ՀՀ մյուս մարզերից, թե ոչ:


«Պաշտպանության նախարարն ասում էր՝ եթե Հայաստանի ինքնիշխան տարածքն անգամ մեկ սանտիմետր խախտեն, կիրառվելու է  ուժ և թշնամին դուրս է շպրտվելու: Պարոն նախարար, խնդրում եմ ձեր մեկնաբանությունն այս հարցով՝ ի վերջո մեր միջպետական ճանապարհը մեր ինքնիշխան տարա՞ծքն է, թե՞ ոչ:


Եվ կուզեի որպեսզի Նիկոլ Փաշինյանն իր եզրափակիչ ելույթում անդրադառնար այս հարցին և ասեր՝ ի վերջո ի՞նչ փաստաթղթով է կարգավորվում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի կարգավիճակը»,- ասաց Արթուր Վանեցյանը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր