Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները          Ավագ ուրբաթը Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է       Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 15 հրթիռ    

26 օգոս 2021 13:33

Տեսանյութ.Եթե սա իրենց համար խրամատ է, ուրեմն մեր թիկունքում դիվերսիոն առաջապահ խմբակներ են գործում.. Փաշինյանը՝ ընդդիմության մասին

ՀՀ քաղաքացիները պիտի տեսնեն, որ ամեն բառ, որ մենք ասել ենք նախընտրական քարոզարշավի ընթացքում, այդ բառերը կյանքում ստանալու են իրենց կոնկրետ արտահայտությունը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ն, Ազգային ժողովում ելույթ ունենալիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Նա անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի՝ դիրքավորվելու եւ խրամատավորվելու հետ կապված ելույթին՝ վարչապետն ասաց.


«Պարոն Կոնջորյան, ոչ մի անակնկալ չկա, որովհետեւ այն ժամանակ, երբ «Հայաստան» դաշինքի ղեկավարը հայտարարում էր, որ իրենք Խորհրդարանում մանդատները վերցնելու են, հայտարարել է բառացիորեն հետեւյալը՝ մարտական գործողությունների ժամանակ երբ խնդիրը չի լուծվում, բայց դու վերցնում ես խրամատներ, այդ խրամատները ոչ թե պետք է պահես, այլ ամրացնես՝ հետագա գրոհի համար։ Ես կարծում եմ, որ այն մարդիկ, որոնք գրոհի մտադրություններ ունեն, բանախոսներից մեկի այլաբանությամբ, երբ ստանում են քաղաքական հակահարվածներ, պիտի հասկանան, որ գրոհի երազանքը իրենց մտքերից պետք է դուրս բերեն։ Այստեղ փորձ արվեց վիճարկել, թե ընտրությունների արդյունքներով արդյոք ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվել է, այո ընտրությունների արդյունքներով ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվել է»,- ասաց նա։


Ըստ Փաշինյանի՝ մեծ հաշվով իրենք ներքին մարտահրավեր չեն էլ ունեցել. «Ու այսօր էլ չունենք եւ չենք էլ ունենալու։ Ովքեր վիճարկում են ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է, թե ոչ, նրանք արտաքին ճգնաժամերի հույս ունեն, որի ֆոնին փորձեն ներքաղաքական գրոհներ կազմակերպել. այնպիսի գրոհ, ինչպիսին փորձ են արել կազմակերպել նոյեմբերի 9-10-ին։ Մեկը կար, ասում էր՝ ես լինեի Ալիեւի տեղը, հարձակվեի, հետո ոչ բարով, բախտի բերմամբ մեր ցուցակով խորհրդարանում հայտնված մեկը դրոշակ էր բարձրացնում՝ ի ցույց դնելով, թե որտեղից կարող է գործել ադրբեջանական ԶՈՒ-ն, հետո էլ էլի ոչ բարով որպես էլի «Իմ քայլի» ցուցակով խորհրդարանում հայտնված մեկը ուրիշ տեղից էր դրոշ ցույց տալիս, թե էլ որտեղ Հայաստանը խոցելի տեղեր ունի»։


Անդրադառնալով սյունեցի ընդդիմադիր պատգամավորներին՝ Փաշինյանն ասաց. «Եթե սա իրենց համար խրամատ է, ուրեմն մենք պետք է արձանագրենք, որ մեր թիկունքում դիվերսիոն առաջապահ խմբակներ են գործում եւ ըստ այդմ պետք է այդ գործողությունները կասեցվի։  Մեկն էլ ասում է՝ չգիտենք, Սյունիքը կտրված է, թե ոչ։ Բա ձեզ ներկայացնում էիք Սյունիքի ներկայացուցիչներ։ Այսինքն՝ դժվա՞ր է մի հատ նիստից առաջ զանգել, իմանալ. տեսնո՞ւմ եք, որ դուք կապ չունենք, մենք ենք Սյունիքի մասին ձեզ տեղեկություն տալու եւ ստանալու աղբյուրը։ Դուք ի՞նչ կապ ունեք ընդհանրապես Սյունիքի ժողովրդի հետ։ Ուզում էիք ներկայանայիք Սյունիքի Դոն Կոռլեոնեներ, հիմա մեկը փախել է Անտարկտիդա, մյուսն էլ իրեն փորձում էր ներկայացնել որպես նորօրյա Մուհամմեդ Ալի»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր