Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

26 օգոս 2021 14:36

Մեր տարածքների վրա է արդեն թշնամին, եկել ինչի՞ց են խոսում,սրանք երեք թեմա ունեն՝ «Հոկտեմբերի 27», «Մարտի 1», Պողոս Պողոսյան

Երեկվանից Գորիս-Կապան ճանապարհը անդրբեջանցիների կողմից արգելափակված է, եկել ինչի՞ց են խոսում, Սերժ Սարգսյանի՞ց, Ռոբերտ Քոչարյանից։ Այսինքն՝ այս պահին ՀՀ ինքնիշխան տարածքի մի հատվածի գլխավոր ճանապարհը գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության տակ, սրանք եկել՝ «Մարտի 1», «Մարտի 1» են ասում։ «Մարտի 1»-ի գործով կա մեկ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ՝ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։ 


«Այս քաղաքական մեծամասնությունը որևէ կապ չունի մեր ժողովրդի և պետության շահերի հետ։ Շատ է խոսվում համագործակցության մասին, շատ հստակ ասում ենք՝ սատանայի հետ էլ կհամագործակցենք՝ հանուն մեր պետության և ժողովրդի, բայց խնդիրն այն է, որ սա չարիքի կառավարություն է, կապ չունի մեր ժողովրդի հետ»,- նշեց Սաղաթելյանը։


Սաղաթելյանի դիտարկմամբ՝ վերջիններս երեք թեմա ունեն՝ «Հոկտեմբերի 27», «Մարտի 1», Պողոս Պողոսյան, քննարկվում է երկրի ապագան, անելիքները, մարտահրավերները, նրանք շարունակում են խոսել նրանից, ինչից երեք տարի խոսել են։


«Այսօրվա դահլիճում նստած շատերը, այսօրվա իշխանության ներկայացուցիչները 1999թ հոկտեմբերի 27-ից հետո եղել են իշխանություն, երեք տարի էլ իշխանություն են, բան ունեն ասելու՝ թող ասեն»,- նշեց նա՝ հավելելով, որ երեկ Խաչատուր Սուքիասյանը շատ հստակ բացատրել է Հոկտեմբերի 27-ի շարժառիթները, երեք օր է քաղաքական մեծամասնությունը հիմնավորում է, որ մեր հայրենիքը պետք է թշնամուն տայինք քսան տարի առաջ։


Լրագրողի դիտարկմանը, որ ընդդիմությունը ևս ներքաշված է այդ դիսկուրսում, Սաղաթելյանը նշեց, որ իրենք իրենց սադրանքներով, Կառավարության ծրագիրը ներկայացնելուց մեկ օր առաջ Արմեն Չարչյանին կալանավորելով, երեկվա կազմակերպված սադրանքով մեր հասարակության ուշադրությունը շեղում են կառավարության ծրագրից։


«Շատ հստակ, անկեղծորեն նկարագրել են, որ մեր վրա հույս չդնեք, մենք գնալու ենք նոր կապիտուլյացիայի»,- նշեց Սաղաթելյանը՝ հավելելով, որ խմբակցությունը չի համակերպվելու, սադրանքներով չեն կարող լռեցնել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր