Թուրքիայում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել          Լուսնի ամբողջական խավարումը Երևանում կդիտվի սեպտեմբերի 7-ին՝ ժամը 19:28-ից       Առեղծվածային դեպք Աբովյան քաղաքում, գործող սննդի կետերից մեկում հայտնաբերվել են հարազատ եղբայրների մարմինները    

26 օգոս 2021 15:18

Ձերբակալված ադրբեջանցի զինծառայողը լուսանկարել է ռուս խաղաղապահների օբյեկտների տեղակայման վայրը և զինտեխնիկայի շարժը

Մարտակերտում հայտնված ադրբեջանցին կարող էր տեղեկատվություն հավաքել ՌԴ խաղաղապահ ուժերի մասին։ Այս մասին հայտնում է «Wargonzo» նախագիծը ՝հղում կատարելով Արցախի ուժային կառույցներում սեփական աղբյուրներին։ 

«Երեկ Մարտակերտում ադրբեջանցի ԶՈՒ ծառայողի ձերբակալությունը կարող է նոր զարգացումներ ունենալ։ Չնայած այն բանին, որ Բաքուն պնդում է, որ զինվորը մոլորվել է, հիմքեր կան ենթադրելու, որ զինվորը եկել է Արցախի իշխանությունների կողմից վերահսկվող տարածք՝ ոչ այնպես։

Մասնավորապես, ըստ մեր աղբյուրների, նրա մոտ հեռախոս է եղել, որում հայտնաբերվել են մեծ թվով լուսանկարներ և տեսանյութեր, որտեղ երևում է ՌԴ խաղաղապահ ուժերի տարբեր օբյեկտների տեղակայման վայրը և ռուսական տեխնիկայի շարժը։

Բացի այդ, այս միջադեպից ուղիղ մեկ օր առաջ, ըստ «Wargonzo» նախագծի, Լիսագորի շրջանում ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ սադրիչ դրվագ է եղել։

Շուտով մեզ հայտնի կդառնա մանրամասները և հնարավորինս արագ ձեզ կտեղեկացնենք դրանց մասին»,- հայտնում է նախագիծը՝ նշելով, որ տպավորություն է ստեղծվում, թե ալիևյան պատգամավորի երեկվա հայտարարությունն Արցախի մաքրման, Գորիս-Կապան ավտոճանապարհի այսօրվա փակման, Մարտակերտում ձերբակալության և Լիսագորում ստեղծված իրավիճակը Բաքվի՝ տարածաշրջանում կայունությունը խաթարող ընդհանուր ռազմավարության մի մասն է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր