Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

27 օգոս 2021 10:57

Ադրբեջանը ոչնչացրեց Հայաստանի մասին բոլոր առասպելները,նա չի կարող անկախ պետություն համարվել, նա ի վիճակի չէ ապահովել իր անվտանգությունը, սահմանները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, որ «Հայաստանը չի կարող լիարժեք անկախ պետություն համարվել, քանի որ այդ երկիրը ի վիճակի չէ ապահովել իր անվտանգությունը»:


«Այսօր Հայաստանը բացահայտորեն ընդունում է, որ չի կարող ապահովել իր անվտանգությունը, պահպանել իր սահմանները եւ ի վիճակի չէ ապրել իր հաշվին: Նման իրավիճակում անկախության մասին խոսք լինել չի կարող: Հայաստանն անկախ երկիր անվանելը բոլորովին անհիմն է. նրա մոտ բացակայում է անկախ երկրին բնորոշ հատկանիշների ճնշող մեծամասնությունը», - ասել է Ալիեւը:


Նա նշել է, որ «2020 թվականի աշնանը Ղարաբաղում պատերազմի ժամանակ Ադրբեջանը ոչնչացրեց Հայաստանի մասին բոլոր առասպելները» ու ընդգծել, թե  Ադրբեջանի կողմից պատերազմի ավարտը ողջամիտ քայլ էր:


«Հայաստանը ստորագրեց կապիտուլյացիայի ակտը, եւ պատերազմն ավարտվեց: Մեզ համար ողջամիտ էր պատերազմի ավարտը: Եթե պատերազմը շարունակվեր, մենք ավելի շատ կորուստներ կունենայինք: Մենք կարող էինք դժվարությունների հանդիպել Քելբաջարի եւ Լաչինի շրջանների ազատագրման հարցում: Այս տարածաշրջանների կլիման, լեռները կարող էին խնդիր դառնալ մեզ համար: Ձմեռն էլ մոտենում էր», - ասել է նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր