Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է          Հուսամ՝ սահմանագծման այդ սյունը նույն հետևանքը չի թողնելու, ինչ անցակետն է թողել.Մի մոռացեք, Ալիևը հրապարակայնորեն հայտարարեց, որ «ՀՀ-ն Ադրբեջանի ու Թուրքիայի հավերժական թշնամին է»       Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, հիմնական ապացույցների ոչնչացում, անպատժելիություն․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին    

27 օգոս 2021 12:17

Ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվում են մոտ 700 պացիենտներ. թիվը բավականին մտահոգիչ է

Այս պահին մենք ունենք 14 ծավալված բժշկական կենտրոններ, որոնք սպասարկում են COVID պացիենտների։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 27-ին, կառավարության հերթական նիստին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։


«Ծավալել ենք 1500 մահճակալ, որից այս պահին զբաղված է 1143-ը։ Ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվում են մոտ 700 պացիենտներ, ընդհանուր հոսպիտալացված պացիենտների եւ ծանր պացիենտների թիվը բավականին մտահոգիչ է։ Ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկներում այս պահին ակտիվ կերպով շրջանառվում է «Դելտա» շտամը, որն աչքի է ընկնում ինչպես իր բարձր վարակելիության աստիճան ունենալով, այնպես էլ հիվանդացության ավելի ընթացքով։ Ունենք երիտասարդ պացիենտներ, որոնք որեւէ ուղեկցող հիվանդություն չունենալու պարագայում ներկայումս գտնվում են ծանր, ծայրահեղ ծանր վիճակում, մեր բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար»,- հայտնեց նախարարը։


Նախարարը հայտնեց, որ իրենք կապի մեջ են նաեւ Վրաստանի հետ. «Պլանավորում ենք մասնագիտական կոնսուլտացիաներ իրականացնել։ Բոլոր երկրներն այս ագրեսիվ շտամի պարագայում փորձում են նոր միջոցներ կիրառել հիվանդության բուժման ընթացքում։


Անդրադառնալով պատվաստումային գործընթացին՝ Ավանեսյանն ասաց, որ երեկ իրականացվել է 7114 պատվաստում.


«Ընդհանուր առմամբ արդեն 267 հազար 504 պատվաստում ենք իրականացրել։ Օրական պատվաստման թիվը մենք արդեն հատեցինք 7000-ը, տենդենցը տեսնում ենք, որ բավական ակտիվություն ունենք, որոշ պոլիկլինակներում անգամ հերթեր են գոյանում։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի օր օրի ավելացնենք մեր հզորությունները պատվաստումային գործընթաը հնարավորինս հեշտ եւ առանց հերթերի կազմակերպելու համար։ Քանի որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում բոլոր տնտեսվարողների համար իրենց աշխատակիցների կողմից 2 շաբաթը մեկ անգամ ՊՇՌ թեստի բացասական պատասխանի ներկայացման պահանջը։ Իհարկե բացառություն են կազմում այն դեպքերը, երբ աշխատակիցը պատվաստված է, հղի է կամ ունի հստակ հակացուցումներ պատվաստումն իրականացնելու։ Մենք ակնկալում ենք պատվաստվողների մեծ հոսք»։


Նա նշեց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ունենք դիմակների կրման ռեժիմի ավելի ակնհայտ պահպանում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր