Տեսանյութ.Դուբայում սաստիկ փոթորիկ է, քաղաքում հեղեղումներ են, չեղարկվել են բազմաթիվ չվերթներ          Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...       ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ    

30 օգոս 2021 12:07

Կան տարածքներ, որոնք ընդհանրապես չեն վերահսկվում ոչ մեկի կողմից, նույնիսկ կարող են դիվերսիաներ լինել,, մարդկանց գողանան

Որեւէ երաշխիք չկա, որ ճանապարհները կրկին չեն փակվի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բարձրավան համայնքի ղեկավար Օնիկ Ավագյանը։

«Մինչեւ այս միջադեպն էլ վտանգ կար։ Կան տարածքներ, որոնք ընդհանրապես չեն վերահսկվում ոչ մեկի կողմից, նույնիսկ կարող են դիվերսիաներ լինել, մարդկանց գողանան։ Ամեն դեպքում մենք թուրքի հետ գործ ունենք, ոչ թե նորմալ, քաղաքակիրթ ազգի։ Հիմա էլ երաշխիք չկա, որ ճանապարհները նորից չեն փակվի, իսկ այլընտրանքային ճանապարհն էլ շատ վատ վիճակում է»,- նշեց նա։

Օնիկ Ավագյանը չցանկացավ մեկնաբանել, թե ինչու էր Նիկոլ Փաշինյանն ադրբեջանցի զինծառայողների կողմից փակված ճանապարհը Կառավարության նիստի ժամանակ ադրբեջանական անուններով նշել՝ Չայզամի եւ Էյվազլի.

«Թող ինքն իր ասածները մեկնաբանի։ Միայն կարող եմ ասել, որ Չայզամի կոչվող տարածքը հայկական է՝ Նոր Առաջաձոր է, իսկ Էյվազլին ժամանակին ադրբեջանաբնակ է եղել, վերեւի մասը թուրքերինն էր, ներքեւը՝ մերը»։

Ըստ Օնիկ Ավագյանի՝ խաղաղության դարաշրջանի մասին հնարավոր է խոսել միայն այն ժամանակ, երբ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը․ «Քանի դեռ շարունակում է իր ցեղասպան գործողությունները, չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, խաղաղության մասին դժվար է խոսելը»։

Օնիկ Ավագյանը հավելեց, որ այս պահի դրությամբ գյուղում ամեն ինչ հանգիստ է, բնակիչները հանգիստ ելումուտ են անում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր