Տեսանյութ.Իջևանում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է անչափահաս երեխա

Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական, դատաքիմիական փորձաքննություններ:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: