Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել          Սա ուղղակի սպառնալիք է ՀՀ-ի համար.Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, վրան գրված՝ «сделано в России», և այդ ռումբերի պայթեցման վահանակը ռուսների ձեռքում է       Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. որոնք են դրանք    

31 օգոս 2021 12:18

Հենց հիմա ձեռքիս F1 գռանատ ունեմ, որ տենց մոմենտ լինի կալցոն քաշելու եմ, սաղ տրաքցնեմ. այս նամակը գրելուց 20 օր անց Արմանը զոհվեց Ջրականում

«Նորմալ ա սաղ, պետք չի վախենալ, ուղղակի իմացի՝ փաշինյանը ծախել ա էս հողերը ու իմ նման լիքը տղերքի կյանքերն էլ հետը»։ Այս նամակը Արմանը մորը գրել էր հոկտեմբերի 1-ին, Ջրականից։ 20 օր անց նա զոհվեց...
Երեկ Մասիս քաղաքում կամավորական Արման Օհանջանյանի հուշ-ցերեկույթն էր։ Կամավորական՝ բառի ամենաուղիղ իմաստով։ Պատերազմի առաջին օրերին Արմանը դիմում է զինկոմիսարիատ, որպեսզի կամավորագրվի և մեկնի Արցախ, բայց մերժում է ստանում։ Գազալցակայանում մեքենան լիցքավորելիս լսում է Արցախի բարբառով տղամարդկանց խոսակցությունը։ Մոտենում ու հարցնում է, թե ուր են գնում։ Տղամարդիկ պատասխանում են, որ Ստեփանակերտ։ Մեքենան թողնելով գազալցակայանում, սեպտեմբերի 30-ին Արմանը արցախցի տղամարդկանց հետ մեկնում է առաջնագիծ։ Ինքն էլ արմատներով արցախցի էր, հողը կանչում էր...
Հոկտեմբերի 20-ին, Ջրականում (Ջեբրայիլ), կապ են տալիս և ասում, որ վիրավոր կա, պետք է դուրս բերենք։ Վարորդն ասում է. «Ես կգնամ, բայց ինչ որ մեկն էլ թող գա հետս»։ Արմանի ընկերն է ցանկացել գնալ, բայց Արմանը չի թողնում, ինքն է նստում վարորդի կողքին։ 60 մետր գնում են ու պարզվում է, որ այդ վիրավորները հայի համազգեստով թուրքերն է եղել, վիրավոր են ձևացել, որ հայերը մոտենան իրենց... մոտեցել են ու սկսել կրակել։ Հենց այդտեղ էլ՝ անհավասար մարտում, Արմանը մի քանի տեղից վիրավորվում է։ Չեն կարողանում նրան օգնության հասնել...
Արմանի դին մարտի դաշտից դուրս են բերում միայն հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը։ Ստացած վիրավորումներից նա արնաքամ էր եղել... Բայց մինչ մահանալը հասցրել էր զանգել հորն ու ասել, որ վիրավոր է ու կռվի դաշտում՝ մենակ: Իրականում զանգել էր հրաժեշտ տալու...
Զոհվելուց 5 օր առաջ՝ հոկտեմբերի 15-ին, Արմանի մայրը՝ տիկին Elizaveta-ն, որդուն նամակ էր գրել.
-Մի բան եմ խնդրում, մաման էրեխուն տենց բան չի խնդրի, բայց ես խնդրում եմ՝ ամեն ինչ կանես, բայց գերի չընկնես, խնդրում եմ։
Ինչին ի պատասխան Արմանը գրում է.
-Հա, հենց հիմա ձեռքիս F1 գռանատ ունեմ, որ տենց մոմենտ լինի կալցոն քաշելու եմ, սաղ տրաքցնեմ։ Դա ես շուտվանից իմ մեջ ասել եմ։
-Հա, բալաս, ես դա քեզ լացելով եմ գրում, մեռնելով, բայց դա ավելի ճիշտ ա, մեռնեմ քեզ, բայց հույսդ չկտրես, էդ մենակ ամենավերջին պահին....
Օհանջանյան Արմանը 23 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ 1 որդի՝ 1,7 ամսական։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր