Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

31 օգոս 2021 15:47

Էրդողանի փեսայի նախագծած նոր «Akıncı Bayraktar» հարձակվողական ԱԹՍ-ն հանձնվել է Թուրքիայի զինուժի շահագործմանը

Օգոստոսի 30-ին Թուրքիայում տեղի է ունեցել «Baykar Makina» ընկերության նոր «Akıncı Bayraktar» հարձակվողական ԱԹՍ-ի՝ Թուրքիայի ԶՈՒ-երին շահագործման հանձնման արարողությունը, որին մասնակցել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Արարողությանը ներկա են գտնվել նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուի Աքարը և այլ պաշտոնյաներ:

«Baykar Makina» ընկերությունն ավարտել է նաև այս ԱԹՍ-ները կառավարող մասնագետների  համար հատուկ դասընթացները:

20 մետր թևերի բացվածք ունեցող «Akıncı» ԱԹՍ-ն համալրված է արհեստական բանականության համակարգով, արբանյակային հաղորդակցության համակարգերով, օդ-օդ ռադարներով, խոչընդոտները հայտնաբերող ռադարներով:

ԱԹՍ-ն համալրվելու է թուրքական արտադրության զինամթերքով՝ ռումբերով ու հրթիռներով (MAM-L, MAM-C, Cirit, L-UMTAS, Bozok, MK-81, MK-82, MK-83, KGK-MK-82, Gökdoğan, Bozdoğan, SOM-A), որոնց թվում են թևավոր հրթիռները և օդ-օդ հրթիռները:

Աղբյուր`    Ermenihaber.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր