Միանշանակ աջակցում եմ Սամվել Կարապետյանին          Մերժելի է Փաշինյանի կողմից Եվրախորհրդարանում Հայոց Եկեղեցու հասցեին հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները       Չեն կարողանում հակա բան գտնել, կապում են մարդկանց հետ, ում հանդեպ հասարակության մի մասն ունի հակասական վերաբերմունք    

25 հուն 2018 10:35

Զաքիր Հասանովը սրանո՞վ էր պարծենում.Բաքվի զորահանդեսի փորձին նկատվել է թուրքական SOM թևավոր հրթիռ

Զաքիր Հասանովը սրանո՞վ էր պարծենում.Բաքվի զորահանդեսի փորձին նկատվել է թուրքական SOM թևավոր հրթիռՀունիսի 26-ին Բաքվում կայանալիք զորահանդեսի փորձերից մեկի ժամանակ նկատվել է թուրքական արտադրության SOM թևավոր հրթիռ: Այդ հրթիռները նախատեսված են ինքնաթիռից արձակման համար:
Թուրքական SOM թևավոր հրթիռը Բաքվի զորահանդեսի փորձի ժամանակ

Հրթիռն արտադրում է թուրքական «Ռոքեթսան» ընկերությունը: SOM ընտանիքի հրթիռներն արտադրվում են ամերիկյան  Lockheed Martin ընկերության տրամադրած արտոնագրով: Թուրքիայում արտադրվում է 3 տարբերակ՝ SOM-A,  SOM-B1 բեկորաֆուգասային և SOM-B տանդեմային զրահահար մարտագլխիկներով:


2014-15 թվականներից թուրքական նույն ընկերությունը զբաղվում է նաև F-35 կործանիչների համար նույն դասի թևավոր հրթիռների նախագծմամբ՝ SOM-J:
Թուրքական արտադրության SOM դասի թևավոր հրթիռ

Եթե Ադրբեջանը իսկապես գնել է կամ մոտ ժամանակներս պատրաստվում է գնել այս հրթիռներից, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանում դրանք կրելու են Սու-25 գրոհիչները: Դրանով էլ կարելի է պայմանավորել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի օրերս արած հայտարարությունը, ըստ որի՝ Ադրբեջանի ՌՕՈւ Սու-25 գրոհիչների արդիականացվում և նոր սարքավորումներով են համալրվում հենց Թուրքիայում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր