Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

01 սեպ 2021 14:38

Տեսանյութ.14 օր Ջաբրայիլի մսաղացում կռված մարդուն մեղադրանք են առաջադրել մարտական դիրքը լքելու համար.

Հին Թաղեր և Խծաբերդ գյուղեր 62 շիրակցիների գերեվարման գործում առկա է քաղաքական ենթատեքստ, որքան  էլ խուսափել դրանից, և փոխգնդապետ Արսեն Ղազարյանը հանդիսացել է քավության նոխազ, Նրա միջոցով, միայն նրան մեղադրանք առաջադրելով և նրան կալանավորելով փորձում են նրա  թիկունքում փակել տեղի ունեցած բոլոր ցավալի, ողբերգական իրադարձությունները։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։


Նրա խոսքով՝ փոխգնդապետ  Արսեն Ղազարյանն այն անձն է, ով իր ստորաբաժանման հետ դիմագրավել է թշնամուն Ջաբրայիլում (Ջրական), այն վայրում, որը համարվում էր մսաղաց, որտեղ  անգամ մեր ստորաբաժանումներից շատերը մի քանի ժամ դիմանալ չէին կարողանում առանց կորուստների։


«Հիմա այս մարդուն մեղադրանք են առաջադրում, թե  հրաժարվել է զենք գործադրել և լքել  մարտական դիրքերը, կամ չի կատարել հրամանը»,- նշել է փաստաբանը ու ներկայացրել, թե ինչպես է Արսեն Ղազարյանն ու իր ստորաբաժանումը հայտնվել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում, ովքեր են ուղարկել նրանց այնտեղ, ինչ էին անում, և ինչպես ամենաօրհասական պահին «հանկարծ»  կորավ կապը վերադասի հետ ու մնացին առանց օգնող ուժերի։


Մանրամասները՝ տեսանյութում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր