Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ «Հրապարակ»          Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի       Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին    

03 սեպ 2021 20:00

ԻՆչպիսին կլինի սեպտեմբեր ամիսը

Ամռան ավարտը կլիմայական բնութագրմամբ համարվում է այն ժամանակը, երբ օդի օրական միջին ջերմաստիճանն իջնում է +15⁰C ցածր:

Հայաստանում այդ անցումը տեղի է ունենում երեք ամսվա ընթացքում՝ հուլիսի առաջին օրերից (բարձր լեռնային գոտիներում) մինչև հոկտեմբերի երրորդ տասնօրյակը (Արարատյան հովտում, Սյունիքի և Տավուշի ցածրադիր մասերում): Այնպես որ, տաք շրջաններում սեպտեմբերին դեռևս շարունակվում է եղանակային պայմանների ամառային ռեժիմը, իսկ լեռնային շրջաններում սկսվում է աշունը:

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի դիտարկումներով, սեպտեմբերին օդի միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության տարածքի համար 13⁰C է: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում և ծայր հարավ-արևելքում դեռևս կարող է հասնել 35...40⁰C, նախալեռնային շրջաններում՝ 33...38⁰C, լեռնային շրջաններում՝ 30...31⁰C:

Օդում առաջին ցրտահարությունը մեծ մասամբ դիտվում է լեռնային շրջաններում սեպտեմբերի վերջին, սակայն առանձին տարիների (1997թ.) այն կարող է դիտվել նույնիսկ ամսվա առաջին կեսին:

Երևանում սեպտեմբերը համարվում է տարվա մեջ ամենաբարեհաճ ամիսը՝ առաջին տասնօրյակում օդի օրական միջին ջերմաստիճանը +22...+23⁰C է, երկրորդում՝ +20⁰C և երրորդում՝ +18...+19⁰C:
Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +20...+21°C:
 
Արարատի, Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային շրջաններում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +20...+21°C:
 
Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում՝ +10...+14°C:
 
Լոռու մարզում՝ +13...+15°C, Տավուշի մարզում՝ +16...+18°C:

Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում օդի միջին տարեկան ջերմաստիճանը կանխատեսվում է +21...+22°C, լեռնային շրջաններում` +13...+14°C:

Սյունիքի հովտային շրջաններում +19...+21°C, նախալեռնային շրջաններում` +14․․.+15°C:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր