Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

03 սեպ 2021 13:55

Սա Ադրբեջանի ռազմական հանցագործություններն ապացուցող քարտեզ է․Զինամթերքի մի մասը չի պայթել, իսկ ավելի մեծ մասը պայթել է

Լրագրող-հաղորդավար Գարիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի ռազմական հանցագործություններն անուղղակիորեն ապացուցող քարտեզ է սա։ Ցույց է տալիս այն վայրերը, որտեղ գտնվել են Ադրբեջանի կողմից կիրառված ու չպայթած զինամթերքի վտանգավոր մնացորդներ։
Այո, այդպես լինում է, որ ականը, արկը, հրթիռը ընկնում են ու չեն պայթում։ Դրանք ամեն պահի կարող են պայթել ու մարդ սպանել։ Ու դրանցից հազարներով գտնում են Արցախի մնացած՝ չօկուպացված (չկորսված, չհանձնված) տարածքներում։
Տասնյակ կարմիր կետերն այդպիսի պայթյունավտանգ մնացորդներով «վարակված» բնակավայրեր են, կանաչ կետերի դեպքում այդ պայթյունավտանգ մնացորդները հայտնաբերվել են բնակավայրերի մերձակայքում։ Այո, թիրախավորվել են բնակավայրեր։ Զինամթերքի մի մասը չի պայթել, իսկ ավելի մեծ մասը իհարկե պայթել է։
Քարտեզը վերցրել եմ Արցախում ականազերծում իրականացնող բրիտանական Halo Trust կազմակերպության զեկույցից։
Նույն զեկույցում ասվում է, որ պատերազմից հետո կազմակերպության ականազերծողները Արցախի տարածքում արդեն հայտնաբերել ու չեզոքացրել են 1548 հատ կլաստերային (կասետային) ռումբի մնացորդ (կասետ)։
Էս 1548 կասետները մարդ չեն սպանել մենակ էն պատճառով, որ չեն պայթել՝ պատահաբար։ Պայթելու դեպքում դրանք չէին տարբերակելու՝ կին է, երեխա, թե զինվորական, երևանցի, թե արցախցի։ Դրանք սպանելու էին ցանկացած մարդու, որ հայկական կողմում է։ Դա է Ադրբեջանը»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր