Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

03 սեպ 2021 19:13

Որդին կատարել է հոր՝ Նոյյան տապանը փնտրող իտալացի հետազոտողի կտակը՝ հուղարկավորվել է Արարատ լեռան մոտ

Արարատ լեռան վրա 35 տարի շարունակ որոնողական աշխատանքներ իրականացրած իտալացի հետազոտող Անգելո Պալեգոն, վարակված լինելով կորոնավիրուսով, սրտի կաթված է ստացել թուրքական հյուրանոցներից մեկում։ Նա մահացել է Էրզրումի քաղաքային հիվանդանոցում։

Մահվան լուրն ստանալով՝ նրա որդին՝ Ստեֆանո Պալեգոն, Իտալիայի հյուպատոսության միջոցով կատարել է հոր կտակը․ Պալեգոն հուղարկավորվել է Արարատ լեռան մոտ։

«1986 թ-ից ի վեր Արարատ լեռան վրա Նոյյան տապանն էր փնտրում։ Հավատացած լինելով, որ Նոյյան տապանն այստեղ է՝ այս շրջանում շարունակ հետազոտություններ էր իրականացնում, հրապարակում դրանք իր երկրի թերթերում։
Պալեգոն հույս ուներ, որ տապանն հայտնաբերելու դեպքում, մարդիկ կհավատան Նոյի ջրհեղեղին, սխալ չեն գործի և աշխարհում խաղաղություն կտիրի, այդ իսկ պատճառով էլ ամեն տարի հետազոտություն անելու համար Դողուբայազետ (Բայազետ) էր գալիս»,- պատմել է Թուրքիայում  Պալեգոյի որդու վստահված անձը՝ Մուրադ Շահինը։

Շահինի ջանքերով էլ Արարատն այդքան սիրող իտալացի հետազոտողին հողին են հանձնել Դողուբայազետի (Բայազետ) նոր գերեզմանատներից մեկում, որը նայում է Արարատին։

Աղբյուր`    Ermenihaber.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր