Տեսանյութ. 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է          Ձերբակալվել է «գող Բջե» կեղծանունով հայտնի Վ.Հ.-ն. ՔԿ       Ծաղկունքում գայլերի hարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են uատկել    

03 սեպ 2021 15:18

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցին`Երեւանը «ագրեսիվ անջատողականություն» է հրահրում

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի «Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցին ու հայտարարել, թե արցախահայության ինքնորոշման իրավունքի մասին բարձրաձայնելով Երեւանը «ագրեսիվ անջատողականություն» է հրահրում։


«Արարատ Միրզոյանը հաստատել է Երեւանի դիրքորոշումը, որը հակասում է ավանդական միջազգային իրավունքին եւ արտացոլում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումները։ Հրահրելով ագրեսիվ անջատողականություն Ադրբեջանի տարածքներում՝ նրա միջազգային սահմանների տարածքում», — ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։


Դիմումի հեղինակները նաեւ հայտարարել են, որ Երեւանի հայտարարած «խաղաղության եւ անվտանգության ռազմավարությունը» իբր «խարդախություն» է: Բացի այդ, ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչությունում հայկական կողմին մեղադրել են «ագրեսիայի քաղաքականություն» իրականացնելու մեջ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր