Բանակցությունների բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, Թրամփը դիմել է Պուտինին՝ խնդրելով մինչև փետրվարի 1-ը զերծ մնալ Կիևին հարվшծներ հասցնելուց          Ինչպես են գնահատում Երևանի բնակիչները քաղաքի իշխանությունների աշխատանքը       Պետք է ոսկերչական ճշգրտությամբ Հայաստանը հանել գերտերությունների բախման տիրույթից, գրագետ կառավարել այսօրվա «Չպատերազմ» իրավիճակը    

03 սեպ 2021 15:00

Ավելի քան 6 մլն դրամի գույքային վնաս․Արցախի նախարարներից մեկի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

Արցախի նախարարներից մեկի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Ինչպես հայտնում է Արցախի դատախազությունը, գործը հարուցվել է ս.թ. օգոստոսի 27-ին դատախազություն ներկայացված հաղորդման հիման վրա։
Քրեական գործի հիմքում նախարարի կողմից 2020թ. օգոստոսին կատարած պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և Արցախի Հանրապետությանն ու պետության հիմնադրած առևտրային կազմակերպությանն ավելի քան 6.000.000 դրամի վնաս պատճառելու ենթադրյալ հանցագործությունն է։

Արցախի դատախազությունն առայժմ չի հստակեցնում, թե որ նախարարի նկատմամբ է հարուցվել գործը, չի հայտնվում նաև նախարարը պաշտոնաթող է, թե գործող։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր