Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Տեսանյութ.Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը       Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին    

06 սեպ 2021 11:18

Տեսանյութ.Բոլոր ստերի հետեւից գնալու ենք. Սերժ Սարգսյանը հայց է ներկայացնում ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի

 Րոպեներ անց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը հայցադիմում կմուտքագրի Երեւանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պատիվն ու բարի համբավն արատավորող տեղեկությունները հերքելու պահանջով։


Մակինյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ իրենք պահանջում են, որ հերքումը տեղի ունենա հենց ԱԺ ամբիոնից։ Նա նշեց, որ հայցադիմումը բավականին ծավալուն է։


«Մենք ներկայացրել ենք բոլոր հիմնավորումները, որոնց ուժով մենք համոզված ենք, որ դատարանը մեր հայցը բավարարելու է եւ պարտավորեցնելու է Խաչատուր Սուքիասյանին՝ տեղեկությունները հերքել»,- ասաց նա։


Արմամ Մակինյանն ընդգծեց, որ իրենք այլեւս չեն հանդուրժելու որեւէ սուտ տեղեկություն տարածելը.


«Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս իշխանությունները ընդհանրապես մինչեւ իշխանության գալը, գեներացրել են մեծ քանակությամբ սուտ, դրա արդյունքում կարողացել են հասարակությունը բաժանել սեւերի եւ սպիտակների։ Գեներացրել են մեծ քանակությամբ ատելություն, որի արդյունքում ունենք այն, ինչ ունենք։ Այսուհետ բոլոր ստերի հետեւից մենք գնալու ենք, եւ այս իշխանություններն այլեւս հնարավորություն չեն ունենալու օգտվել մեր համբերությունից, բարի կամքից, համբերատարությունից»։


Փաստաբանը նաեւ հիշեցրեց նախընտրական շրջանում Սերժ Սարգսյանի կողմից Նիկոլ Փաշինյանին 24 ժամ տալուն, որի ընթացքում Փաշինյանը պետք է որեւէ ապացույց ներկայացներ իր հայտարարությունների վերաբերյալ. «Չի կարելի է բոլոր ժամանակներում քարոզարշավները հավաքել ստերի վրա, խաղալ մարդկանց նուրբ լարերի վրա ու ունենալ այս իրավիճակը։ Ոչ ոք չի մոռացել, որ 2018 թվականի ապրիլի Փաշինյանն ինչ էր խոսում արագաչափերի սեփականատիրոջ մասին, վերագրվում էր ՀՀ երրորդ նախագահի եղբորը, իսկ հիմա այս մասին որեւէ բան չի խոսվում, այդ արագաչափերը ավելացված ռեժիմով մարդկանց տուգանում են։ Որեւէ մեկը չի մոռացել բացված այն գործարանները, որոնք հիմա չեն աշխատում»։


Հարցին՝ ինչո՞ւ դատական հայց չներկայացվեց նախընտրական շրջանում, Մակինյանը պատասխանեց. «ՀՀ երրորդ նախագահն այս հարցի շուրջ իր հրապարակային խոսքում նշել է, եւ երրորդ նախագահի բաժակը լցվեց, երբ արդեն դա օգտագործվեց քարոզչության ժամանակ Փաշինյանի կողմից եւ հրապարակային տրվեց 24 ժամ։ Երբ տղամարդուն, երկրի ղեկավարին 24 ժամ են տալիս հրապարակային, մյուս կողմից որեւէ արձագանք, փաստարկ  չի լսվում, դա արդեն գնահատական է մյուս կողմի գործողություններին»։


Ամրամ Մակինյանն ասաց, որ որպես վնասի փոխհատուցում 1 միլիոն դրամ են պահանջում. «Դա պետք է վճարվի Զինվորների ապահովագրության հիմնադրամին»։


Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե «3-րդ նախագահը 100 միլիոն դոլարից ավելի կազինոներում կրվել է»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր