Ցանկացած երկիր, որը ռազմական սպառազինություն կմատակարարի Իրանին, անմիջապես կենթարկվի 50% մաքսատուրքի          Ձերբակալվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը       Մոջթաբա Խամենեին թույլ չի տա ԱՄՆ-ի հետ համաձայնագիր ստորագրել, եթե նրանք չընդունեն Իրանի 10 պայմանները    

06 սեպ 2021 11:48

Թալիբները Աֆղանստանում ամուսնու և երեխաների աչքի առաջ ծեծել ու գնդակահարել են 8 ամսական հղի կնոջը

Աֆղանստանի ոստիկանության նախկին աշխատակցուհի Բանու Նեգարը «Թալիբան» արմատական շարժման կողմից գնդակահարվել է ամուսնու և երեխաների աչքի առաջ. կինն ութ ամսական հղի էր, գրում է BBC-ն՝ ականատեսներին հղումով:

Դեպքը տեղի է ունեցել Գոր նահանգում՝ կնոջ ընտանեկան տան մոտ: Աղբյուրը նկատում է, որ սպանությունը կատարվել է Աֆղանստանում կանանց նկատմամբ ճնշումների աճի մասին լուրերի ֆոնին: 

Թալիբները BBC-ին հայտնել են, որ իրենք կապ չունեն Նեգարի մահվան հետ և հետաքննում են միջադեպը: 

Սակայն BBC-ին երեք աղբյուր հայտնել է, որ շաբաթ օրը թալիբները ծեծել և գնդակահարել են Նեգարին ամուսնու և երեխաների աչքի առաջ: Երեք զինված մարդ ժամանել է տուն և խուզարկել այն, ապա կապկպել ընտանիքի անդամներին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր