Իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները          Մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին. Արամ Ա-ն արձագանքել է Էրդողանին       Մեր ժողովուրդը հզոր է իր հերոսական անցյալով և պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները    

06 սեպ 2021 12:20

Պենտագոնի նախկին պաշտոնյան կոչ է անում ՆԱՏՕ-ին զորքեր տեղակայել Լեհաստանում Ռուսաստանի դեմ պատերազմի համար

Վիրջինիայի Լեքսինգթոնի ինստիտուտի փոխնախագահ և Պենտագոնի նախկին պաշտոնյա Դանիել Գուրեն ՆԱՏՕ-ին կոչ են արել զորքեր տեղակայել Լեհաստանում՝ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանի ռազմական սպառնալիքին ժամանակին արձագանքելու համար: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին նա ասել է 19fortyfive պորտալին տված հարցազրույցում:


Գուրեի խոսքով՝ Մոսկվան պատրաստվում է դաշինքի վրա «համապետական» հարձակման: Նա ընդգծել է, որ վերջերս ռուսական կողմը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արևմուտքում 20 նոր զորամասերի ստեղծման մասին, իսկ առաջիկա շաբաթվա ընթացքում Բելառուսի հետ համատեղ զորավարժություններ կլինեն («Արևմուտք -2021» անվամբ), որոնք, ըստ նախկին զինվորականների, բոլորովին չեն տարբերվում Ուկրաինայի, Լեհաստանի և Բալթյան երկրների վրա իրական հարձակման համար իրական ուժերի տեղակայումից:


Գուրեն նշել է, որ Ռուսաստանի ներկայիս ռազմական ներուժի դեպքում ՆԱՏՕ-ն կարող է ժամանակ չունենալ մոբիլիզացիայի և իր զորքերն արևելյան թևը պաշտպանելուն ուղարկելու համար: Փորձագետը  Հյուսիսատլանտյան դաշինքին կոչ է արել ուշադրություն դարձնել Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի (CEPA) փորձագետների հոդվածին, որում չորս քայլ է առաջարկում Արևելյան Եվրոպայում ավելի համահունչ քաղաքականության համար.


-ՆԱՏՕ-ի կողմից տարածաշրջանում Սև ծովի ռազմավարական նշանակության ճանաչում,


- իրավիճակային իրազեկվածության բարձրացում,


- հնարավոր սադրանքներին ի պատասխան արագ քաղաքական և ռազմական քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն,


- պատրաստակամություն աջակցություն տրամադրելու տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գործընկերներին, մասնավորապես՝ Ուկրաինային և Վրաստանին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր