Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

06 սեպ 2021 12:36

Տեսանյութ.Լեռնապատ համայնքում կառուցում են ԱԹՍ օդանավակայան. թռիչքուղին պատրաստ է, կկառուցվեն նաև ԱԹՍ-ների շահագործման և վերանորոգման ենթակառուցվածքներ

ԱԹՍ արտադրող ընկերությունները փորձնական թռիչքների կազմակերպման հնարավորություն կունենան. Լոռու մարզի Լեռնապատ համայնքում Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը ԱԹՍ օդանավակայան է կառուցում:


Համապատասխան բոլոր ընթակառուցվածքները կառուցման փուլում են: Թռիչքուղին ավարտել են, սակայն ավելի ուշ այն 80-100 մետր երկարացնելու անհրաժեշտություն է առաջացել:


Լրագրողների հետ զրույցում Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ավետիք Քերոբյանը հայտնեց, որ բացի թռիչքուղուց՝ նախատեսում են ունենալ ԱԹՍ-ների շահագործման համար անհրաժեշտ այլ ենթակառուցվածքներ, վերանորոգման արհեստանոցներ:
Ւսկ մինչ այդ հիմնադրամում պատրաստվում են սեպտեմբերի 18-ին կայանալիք «Հավք-2021» ԱԹՍ առաջին մրցույթին, որին կմասնակցի 30 թիմ՝ 16-ը՝ դպրոցական, 11-ը՝ սիրողական, 3-ը՝ պրոֆեսիոնալ:


Մրցույթն իրականացվում է ԵՄ «Հորիզոն 2020» «Ռեսպոնդրոն» ծրագրի շրջանակներում, նպատակը՝ ԱԻՆ կարիքների համար ԱԹՍ-ների ստեղծումն է:


Մրցույթի կազմակերպիչներն են՝ Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ), ՀՀ բարձր տեխնոլոգիական նախարարությունը, Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ):


Մրցույթին մասնակցող խմբերի առաջ դրվելու է երեք խնդիր. կրակի օջախի և տուժածի հայտնաբերում, այսպես ասած, գոյատևման փաթեթի առաքում, հեղուկ նյութերի սփռում:


Նախքան մրցույթի օրը դպրոցականների թիմի ներկայացուցիչներից Գյումրիի «Արմաթ» ինժեներական խմբակից արդեն իսկ հասցրել են փորձարկել իրենց նախագծած և հավաքած ԱԹՍ-երը:


168.am-ի հետ զրույցում մասնակիցներից Ալեքսեյն իր ստեղծած ԱԹՍ-ի տեխնիկական բնութագիրը ներկայացնելուց հետո անկեղծացավ՝ մանկուց երազում է ռազմական օդաչու դառնալ՝ վստահեցնելով, որ արցախյան վերջին պատերազմն իր «դաժան» երազանքի վրա չի ազդել:
«Էքստրիմի համար եմ ուզում դառնալ ռազմական օդաչու: Պատերազմին մասնակցելը խելահեղություն է»,- ասաց նա:


Մեր զրուցակիցը շարունակեց, որ վերջին պատերազմից հետո հասկացել է՝ պիտի զարգացնել ԱԹՍ արտադրությունը և հզոր ԱԹՍ-ներ գնել այլ երկրներից, իր կարծիքով, ամենալավն ամերիկյան ԱԹՍ-ներն են:



Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր