Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

07 սեպ 2021 13:20

Ապացուցված չէ, թե դա ինչ վատ հետեւանքներ է ունենում ասենք 5-10 տարի հետո,ովքեր պատվաստվում են, կամա-ակամա մեծ գիտափորձի մեջ են մտնում

Այն բոլոր մարդիկ, որոնք պատվաստվում են, կամա-ակամա մի մեծ գիտափորձի մեջ են մտնում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:


«Այս պատվաստանյութերը ընդամենը մի քանի ամսվա կյանք ունեն եւ դրանց հատկանիշները, թե ինչ ազդեցություններ, հետեւանքներ են ունենում այլ հիվանդությունների վրա, մարդիկ տեղյակ չեն: Նրանք, փաստորեն գիտափորձի մաս են դառնում: Հնարավոր չէ պնդել, որ այս ամենը որեւէ վտանգավորություն չունի: Երկրորդը, դեպքեր կան, որ մարդիկ պատվաստվելուց հետո հիվանդանում են, նույնիսկ մահանում են: Հետեւաբար միանշանակ ասել, որ դրանք անվտանգ են, նույնպես հնարավոր չէ: Այսինքն մի կողմից վտանգը մեծ է, մյուս կողմից յուրաքանչյուր քաղաքացի պետք է ինքն ընտրի՝ պիտանի համարո՞ւմ է տվյալ միջոցը, թե ոչ; Ստացվում է, որ նա մասնակցի ինչ-որ մի գիտափորձի, որ նա այդ ֆորմալ գործողությունը կատարի, բայց  դրա պիտանիությունը ապացուցված չէ եւ որ ավելի վատ է,  ապացուցված չէ, թե դա ինչ վատ հետեւանքներ է ունենում ասենք 5-10 տարի հետո»,-ասաց նա:


Ռուբեն Մելիքյանի համոզմամբ, սա Սահմանադրության խախտում է եւ ստիպողական պատվաստումը չի կարող համարվել Սահմանադրությանը համապատասխան. «Մարդիկ կարող են համատարած դիմել դատարան եւ վիճարկել պարտադրվող կարգը: ՀՀ նախագահը կարող է այս հարցով դիմել ՍԴ, ավելի հավանական է, որ խորհրդարանական ընդդիմությունը կարող է դիմել դատարան»,-ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր