Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք          Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը       Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց    

08 սեպ 2021 13:14

Վերջ, որոշումը կայացված է, կրքեր բորբոքելու փորձեր են լինելու. ուզում եմ կոչ անել չտրվել այդ կարգի սենտիմենտներին

Խոշորացված բոլոր համայնքներում արդեն տեղի են ունենում համամասնական ընտրակարգով ընտրություններ, որտեղ ըստ էության, քաղաքապետի ընտրությունը զուգորդվում է ավագանու ընտրությունների հետ եւ ընտրությունները տեղի են ունենում կուսակցական ցուցակներով: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Սա մեր խոստումներից  եղել: Համայնքների խոշորացումը նոր չի մեկնարկել: Պետք է արձանագրենք, որ 2018-ից մենք շատ կարեւոր ուղեգիծ ենք որդեգրել՝ սուբվենցիոն համակարգերը դնելով տարածքային համաչափ զարգացման տրամաբանության հիմքում:


Սուբվենցիոն  ծրագրերն այն ծրագրերն են, որտեղ համայնքը կառավարության հետ համատեղ իրականացնում է կոնկրետ ծրագիր: Այսինքն ֆինանսավորման մի մասը տարբեր բաղադրիչներով համայնքը եւ կառավարությունը տարբեր չափաբաժիններով ֆինանսավորում են: Մենք ունենք շատ հաջողված օրինակներ, երբ սուբվենցիոն ծրագրին մասնակցություն են ցուցաբերել նաեւ մասնավոր անձինք»,-ասաց նա:


Փաշինյանը նաեւ նկատեց, որ եթե մենք 30 համայնք միավորում ենք եւ դարձնում մեկ համայնք, որտեղ կան այդքան համայնքի ղեկավար, աշխատակազմ, հասկանալի է, որ կրքեր բորբոքելու փորձեր են լինելու. «Ես ուզում եմ կոչ անել չտրվել այդ կարգի սենտիմենտներին: Քաղաքական որոշումը կայացված է, և մենք պետք է գնանք այս ճանապարհով և վերջին տարիների մեր փորձը ցույց է տալիս, որ, այո, խոշորացված համայնքները առավել արդյունավետ են և առավել մեծ կարողություններ են ձեռք բերում, այնպես որ, մենք այս ճանապարհով պետք է գնանք առաջ»,–ասաց նա և նշեց, որ այս հարցը պետք է լուծվի բացառապես ԱԺ–կառավարության տիրույթում, այսինքն՝ քաղաքական մեծամասնության տիրույթում է»,-ասդաց վարչապետը:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, անդրադառնալով բնակիչների մտահոգություններին, շեշտեց, որ որևէ համայնք չի փակվում, պարզապես կառավարման մոդելն է փոխվում։ «Բոլոր այն համայնքների բնակիչները, որոնք տարվա մեջ չորս անգամ գնում էին իրենց գյուղապետարան ինչ–ինչ հարցերով, հիմա նորից գնալու են։ Այսինքն՝ բոլոր ծառայությունները նորից մնում են համայնքներում։ Այսինքն՝ բնակիչների համար լրացուցիչ դժվարություններ չենք ստեղծում»,–ասաց նա։


Նշենք, որ այսօր կառավարությունը հավանություն տվեց օրինագծերի փաթեթին, որով կառավարությունն առաջարկում է 441 համայնքի միավորման արդյունքում ձևավորել 37 համայնք:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր